RENESA. Դարձեք Tesla, Amazon, Googlе ընկերությունների բաժնետեր

23.04.2020 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RENESA,Կարեն Ղազարյան #ներդրումներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում RENESA ներդրումային ընկերության պատրաստած հոդվածը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ իրավունքով:

Ակտիվների կառավարման ծառայությունն աշխարհում այսօր ներդրողներին առաջարկում է հսկայական ու հեռանկարային հնարավորություններ, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր ուղղություններից է, որտեղ զարգացման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Այնուամենայնիվ, մեր երկրում էլ օրեցօր հետաքրքրությունն աճում է միջազգային ֆինանսական գործիքների հանդեպ: Տեղական ներդրողներն ավելի շատ են հետաքրքրվում  միջազգային ֆոնդային շուկաներով, որտեղ կարող են արդյունավետ ներդրումներ կատարել  ու դառնալ, ասենք, տեխնոլոգիական գիգանտ ընկերությունների բաժնետերեր. ինչպիսիք են Amazon, Facebook, Googlе, Apple եւ այլն, ինչպես նաեւ ներդրումներ կատարել ոսկու, էներգակիրների, գյուղատնտեսական ապրանքների եւ այլ շուկաներում:


Վերջին տարիներին եվրոպական եւ ամերիկյան ներդրողները սկսել են ավելի շատ օգտվել կառավարիչների ծառայությունից: Այսինքն,  ֆոնդային շուկաներում ոչ թե բրոքերի օգնությամբ բաժնետոմսեր ու պարտատոմսեր են  գնում, այլ սեփական միջոցները բանիմաց կառավարչի են վստահում: Արժեթղթերի փաթեթի անհատական կառավարում․ այսպես է կոչվում ծառայությունը։ Շուկայի մասնագիտացած եւ սերտիֆիկացված մասնակիցները կառավարող ընկերությունների միջոցով (բանկեր եւ ներդրումային ընկերություններ՝ հավատարմագրված որպես ֆոնդային բորսայի պրոֆեսիոնալ մասնակիցներ) ներգրավում են հաճախորդների միջոցները, դրանցով արժեթղթերով գործարքներ (առք/վաճառք եւ այլն) կատարում, արդյունքում նրանց համար եկամուտ գեներացում։

Այս ծառայության գլխավոր առավելություններից մեկը կառավարչի անհատական  մոտեցումն է հաճախորդի ներդրումային նպատակներին եւ դրանց հասնելու մեթոդներին:  Կարեւոր է նաեւ ներդրումային տարբեր ռազմավարություններ իրականացնելու հնարավորությունը` կախված հաճախորդի ռեսուրսներից: Հենց այդ անհատական մոտեցման շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդի ցանկացած, առաջին հայացքից՝ նույնիսկ ամենաէկզոտիկ ակտիվի ներուժը։ Մյուս կողմից, մուտքի շեմը բավականին մեծ է՝ մի քանի միլիոն դրամից սկսած: Արժեթղթերի փաթեթի կառավարման համար օպտիմալ գումար է համարվում առնվազն 45-50 միլիոն դրամը։

Հայկական շուկայում այս ծառայությունը նոր-նոր է սկսում ակտիվանալ։ Առաջատար ընկերություններից է RENESA-ն, Հայաստանի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը, որ տեղական շուկաներից բացի, հասանելիություն ունի նաեւ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի եւ Ռուսաստանի ֆինանսական շուկաներին։

 
Կարեւոր է փաստել, որ RENESA ընկերության հուսալիության մասին վկայում են ոչ միայն 19-ամյա սեփական փորձը եւ հավատարիմ հաճախորդները, այլեւ փաստը, որ ընկերությունը լիցենզավորված է եւ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության շրջանակում ընկերությունն արդեն ունի մշակված ու տեստավորված առեւտրային ռազմավարություն, որն ապահովել է բավական բարձր եկամտաբերություն։ Միաժամանակ, ծառայության շրջանակներում, RENESА-ն մշակում է անհատական ռազմավարություն՝ հաշվի առնելով հաճախորդի բոլոր ֆինանսական կարիքները, առանձնահատկություններն ու հնարավորությունները:

«Արժեթղթերի փաթեթի անհատական կառավարման ծառայությունը կարեւորվում է հատկապես ճգնաժամային պահերին, երբ զգայուն ֆինանսական շուկաներում անկանխատեսելի կամ անգամ բացասական սպասումներով իրավիճակներ են ձեւավորվում: Աշխարհն այսօր այդպիսի ճգնաժամի մեջ է, որը հարուցել է նոր կորոնավիրուսը եւ տարածել գրեթե բոլոր շուկաներում:

Մյուս կողմից, ցանկացած ճգնաժամային իրավիճակ, ինչպիսին այսօր է, ունենում է  ոչ միայն բացասական, այլեւ դրական կողմեր: Եվ արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության առավելություններից մեկն էլ այն է, որ կառավարիչը ունենում է նախապես մշակված ռազմավարություն՝ ֆորսմաժորային իրավիճակներում գործելու համար, կանխատեսելի սցենար, որի դեպքում խուճապի եւ վախի ազդեցության տակ այնպիսի գործարքներ չեն կնքվում, որոնք սովորաբար հանգեցնում են ավելի մեծ վնասների:

 
Ճգնաժամային իրավիճակներում, սովորաբար, մեծանում է նաեւ շուկայի տատանողականությունը, ինչը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր հաճախորդների համար: Կորուստներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր գործարք գնահատել հնարավորինս հանգամանալից ու համակողմանի: Միաժամանակ Կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը, մեծ ցնցումներ առաջացնելով միջազգային  շուկայում, վերաձեւակերպում ու վերադասավորում է այն, ինչը նոր դռներ է բացում  ներդրողների համար․ «լավ ապրանքը էժան գնով ձեռք բերելու հնարավորություն կամ հակառակը» սկզբունքով: Սրանք իրավիճակներ ու հնարավորություններ են, որ կառավարիչը մասնագիտորեն տեսնում է բոլոր կողմերից եւ ռացիոնալ որոշում կայացնում ու ընտրություն կատարում՝ հօգուտ ներդրողի»,- նշել է RENESA ընկերության Ներդրումային գործառնությունների բաժնի ղեկավար Կարեն Ղազարյանը։


Կարեւոր է փաստել, որ արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունը նաեւ խնայում է ներդրողի ժամանակը։ Ակնհայտ է, որ մասնագիտացած, լուրջ համբավ ու վարկանիշ ունեցող  կառույցն իր մասնագետների միջոցով ավելի գրագետ, դիպուկ ու արդյունավետ է գործում, ինչն էլ լրացուցիչ եկամուտներ է ապահովում ներդրողին:  

Նշենք, որ RENESA ընկերությունը Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարներից է ակտիվների մեծությամբ, եկամտով եւ մի շարք այլ ցուցանիշներով: Ներդրումային ընկերությունը ստեղծվել է 2001թ., հաջորդ տարվանից  անդամագրվել Հայաստանի Ֆոնդային Բորսային, իսկ 2008-ից Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է:

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունից բացի, RENESA-ն առաջարկում է ՀՀ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված հիմնական բոլոր ներդրումային ծառայությունները.  

●    արժեթղթերով բրոքերային գործառնություններ. ներդրումներ ֆինանսական տարբեր ակտիվներում՝ այլընտրանքային եկամուտների համար
●    տեղաբաշխման ծառայություն. վարկային միջոցներին այլընտրանք ֆինանսական միջոցների ներգրավում բիզնեսի համար, այն է՝ պարտատոմսերի թողարկում  
●    ներդրումային խորհրդատվություն. ինչպես կառավարել բիզնեսի ռիսկերը արտարժույթի տատանումներից: Օրինակ, արտահանողների եւ ներմուծողների՝ ռուսական ռուբլու տատանումներից կամ այլ ապրանքահումքային ապրանքների գների տատանումներից (ոսկի, բենզին, շաքարավազ, հացահատիկ եւ այլն)
●    դիլերային գործառնություններ. RENESA ընկերության սեփական միջոցների կառավարում՝ տեղական եւ արտասահմանյան ֆինանսական գործիքներով
2019թ. ֆինանսական տարվա արդյունքներով  ընկերության ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 18,679,413,000 դրամ, ընդհանուր (սեփական) կապիտալը՝ 3,820,382,000 դրամ, իսկ շահույթը՝ 776,553,000:

Ընկերությունն օգտագործում է ֆինանսական շուկայում հաստատուն եւ առաջատար տեղ գրավելու, հաճախորդների համար լավագույնը լինելու  ներուժն ու  հաջողում՝ նրանց հետ կառուցելով, զարգացնելով կայուն եւ երկարատեւ հարաբերություններ:

Ընկերության գլխավոր կապիտալը փորձառու եւ առաջադեմ մասնագետներն են, որոնք ակտիվ պրոֆեսիոնալ աճ են գրանցում մշտապես՝ շարունակելով կրթվել, սովորել, վերապատրաստվել ու փոխանակվել փորձով:

RENESA-ի հաջողության բանալիներից մեկն էլ ռիսկերի դիվերսիֆիկացումն է, ինչի շնորհիվ դրանք ավելի կառավարելի, կանխատեսելի են դառնում: Ընկերության ռազմավարությունն ուղղված է համակարգի շարունակական զարգացմանը,  ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավմանն ու ընդլայնմանը, նաեւ՝ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Կազմակերպությունը ձգտում է մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ֆինանսական ծառայություններ` առաջադեմ գործիքներով՝ ճկուն ու գրագետ մոտեցմամբ։

Ընկերությունն անընդհատ ընդլայնում է գործունեության շրջանակները`

1.    Մատուցվող ծառայությունների փաթեթում ընդգրկվում են նոր ֆինանսական գործիքներ
2.    Առավել շահութաբերությամբ են կառավարվում  ակտիվները
3.    Նվազեցվում են ֆինանսական եւ գործառնական ռիսկերը

Կարեւորվում է նաեւ Հայաստանի  ֆինանսական շուկայում RENESA-ի հաստատած դիրքը շարունակաբար ամրապնդելը՝  որպես կայուն եւ վստահելի ֆինանսական կառույցի, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումը ընկերության կապիտալում:

Ընկերությունը սրընթաց աճում է ֆինանսական նոր գործիքներով աշխատելու մշակույթի ներդրման շնորհիվ։ RENESA-ի թիմը համոզված է, որ իրենց հետագա զարգացման ճանապարհին  կապահովեն փոխշահավետ նախագծերի քանակի եւ ծավալների, լրացուցիչ հնարավորությունների  էական աճ, կընդլայնեն գործակցությունը տեղական այլ առաջատար ընկերությունների հետ:

RENESA-ն կարեւորում է ընկերության բարի համբավը, բարձր է գնահատում հաճախորդների վստահությունը, գործընկերությունն ու գործնական էթիկան եւ ամենօրյա աշխատանքով ապացուցում  հավատարմությունն ընտրված արժեքներին:

Facebook, Linkedin, Web page
Դիտում՝ 9944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai