Ո՞րն է եվրոպական կապիտալի շուկաների ապագան

20.07.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ջոնաթան Ֆաուլ եւ Սայմոն Գլիսոն

Ջոնաթան Ֆաուլը Brunswick Group-ում Եվրոպական հանրային հարցերի բաժնի ղեկավարն է: Սայմոն Գլիսոնը Clifford Chance-ում ֆինանսական կարգավորումների հարցերով փորձագետ է:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ ներկայացուցիչն է: Սույն հոդվածի թարգմանության բացառիկ գործընկերը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն է, որն իրականացվում է Երեւանում եւ նախատեսված է հայաստանյան ղեկավարների եւ մասնագետների համար: Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:


Երբ Միացյալ Թագավորությունն ի վերջո կլքի Եվրոպական միությունը, ինչը ենթադրաբար տեղի կունենա, այն իր հետ կտանի եվրոպական ամենամեծ կապիտալի շուկան: Լոնդոնի հեռացումը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ 27 անդամ պետությունները հետամուտ կլինեն իրենց ներքին հստակ ռազմավարությանը՝ նպատակ ունենալով կառավարել իրենց կապիտալի շուկան: Այնուամենայնիվ, ԵՄ 27 պետությունների կողմից ավելի խելամիտ կլիներ բաց պահել իրենց շուկաները, եւ, իհարկե, ինտեգրված լինել Լոնդոնին եւ մնացյալ աշխարհին:

Կապիտալի շուկայի ավելի մեծ հասանելիությունը որոշակի ժամանակ եղել է ԵՄ օրակարգում: Սկսած 2014 թվականից՝ մինչ Բրեքսիթի հետ կապված քվեարկությունը, ԵՄ-ն նպատակ ուներ իր շրջանակում կառուցել ավելի ինտեգրված շուկաներ՝ միջսահմանային ներդրումների խթանման համար: Սակայն կապիտալի շուկայի միության ստեղծումը պահանջում է քաղաքական փոփոխություններ մի շարք ոլորտներում: Վերջնարդյունքում, հարցի հետ կապված ներկայում առաջընթացը դանդաղել է:

Առանց Լոնդոնի մասնակցության՝ ԵՄ-ն դժվար թե կարողանա ստեղծել կապիտալի շուկա, որը կմրցակցի Նյու Յորքի կամ Տոկիոյի հետ: Սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի կապիտալի շուկայի միության ստեղծման իր նկրտումներից:

Սկսնակների համար եվրոգոտին դեռեւս ռիսկային է՝ անհամաչափ ցնցումների պատճառով ապակայունացման ենթարկվելու տեսանկյունից: Ավելի մեծ, միջսահամանային կապիտալի շուկան կնվազեցնի այս ռիսկը՝ մեկ երկրում կամ տարածաշրջանում տնտեսական ցնցումների հետեւանքով առաջացած ծախսերը ԵՄ-ում գործող այլ ներդրողների հետ կիսելու միջոցով:

Դեռ ավելին, եվրոպական կազմակերպությունները շարունակում են ավելի շատ կախման մեջ մնալ բանկերից, որոնք կանոնակարգող մարմինների ճնշման ներքո ավելի քիչ վարկեր են տրամադրում եւ ձեռք բերում ավելի շատ կապիտալ: Կապիտալի շուկայի միությունը կբացի ավելի մեծ ծավալի ֆինանսավորման աղբյուրներ՝ նվազեցնելով խոցելիությունը բանկային ցնցումների նկատմամբ:

Ջոնաթան Ֆաուլը

Սակայն, նույնիսկ միավորված ԵՄ 27 անդամ պետությունների կապիտալի շուկաները կլինեն չափազանց փոքր եվրոպական բիզնեսի կարիքներին համապատասխանելու համար, ինչը նշանակում է, որ նրանք Եվրոպայից դուրս գտնվող աղբյուրների ֆինանսավորման կարիքը կունենան: Այդ իսկ պատճառով գլոբալ մասնակցությունը կարեւոր նշանակություն ունի:

Այսպիսի մասնակցությունը չի լինի առանց մարտահրավերների՝ սկսած կարգավորիչ վերահսկողության կորստից, քանի որ առաջատար գլոբալ կապիտալի շուկաները կգտնվեն ԵՄ իրավասությունից դուրս: Սա Բրեքսիթից հետո ԵՄ քաղաքական կուրսը մշակողների հաստատակամ դիրքորոշման հիմնական շարժառիթն է՝ կապված Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ շուկաներին հասանելիություն ունենալու հետ: Եթե ԵՄ-ն շարունակում է մնալ միասնական շուկայում, ապա բրիտանական կազմակերպությունները, որոնք ցանկանում են վաճառել իրենց ապրանքները եւ ծառայությունները ԵՄ-ին, ստիպված կլինեն հիմնվել համարժեքության դրույթների վրա: Այս պարագայում Մեծ Բրիտանիան չի դիտարկվի որպես հատուկ դեպք:

Այս մոտեցումն արտացոլում է Բրյուսելի դիրքորոշումը՝ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պայմանավորվածություններն ավելի ամբողջական կերպով դիտարկելու եւ բոլոր հնարավոր պարագաներում բանակցային լծակները կիրառելու հետ կապված: ԵՄ 27 անդամ պետությունների առաջնորդները գիտեն, որ Մեծ Բրիտանիայի կազմակերպությունների համար սպառողներին հասանելիությունն առաջնահերթություն է, հետեւաբար՝ այդ հնարավորությունը նրանց հեշտությամբ չի տրվի: Փոխարենը, հավանաբար, նրանք կշարունակեն իրացնել Շվեյցարիայի վրա իրենց ճնշումների ռազմավարությունը, որպեսզի վերջինս ստորագրի փակուղում հայտնված գործընկերության պայմանագիրը, ինչը պարունակում է երկրի ֆոնդային շուկայի համարժեքության հետ կապված սպառնալիքներ:

Եվրոպական միության խնդիրն այն է, որ իր համարժեքության կանոնները չափազանց բարդացնում են բրիտանական բիզնեսի նկատմամբ խտրականությունը՝ արտասահմանյան կազմակերպությունների հանդեպ առանց համապատասխան միջոցների կիրառման: Հաշվի առնելով, որ Եվրոպական միությունը, նախեւառաջ, կանոնների վրա հիմնված համակարգ է, ապա սեփական պահանջներն արհամարհելը հարցի լուծման տարբերակ չէ: Այսպիսով, «իրարից հեռացող կամուրջների վերականգնման» ուղղությամբ ցանկացած քաղաքական քայլ կարող է ազդել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ ամբողջ միջազգային ֆինանսական համակարգի վրա:

Չնայած որ կարգավորող վերահսկողության վերաբերյալ անհանգստությունները տեղին են, չպետք է թույլ տալ կազմակերպությունների անսահմանափակ հասանելիությունը ֆինանսներին՝ առանց անհրաժեշտության: Ֆինանսական ավտարկիայի (տնտեսական ինքնաապահովման ) օրերն անցյալում են, եւ Եվրոպան չի կարող դա հետ բերել: Միակ բանը, որ այսօր Եվրոպան կարող է անել, գլոբալ ֆինանսական շուկաներում մասնակցության խորացումն է եւ կարգավորմանն ուղղված գործընթացներում իր մասնակցային դիրքերի ապահովումը:

Սայմոն Գլիսոնը

Այդ իսկ պատճառով, ԵՄ 27 անդամ պետությունների հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ ունեն որոշիչ նշանակությունը: Անկախ նրանից, թե այդ հարաբերություններն ինչպիսի իրավական ձեւակերպում կունենան, ԵՄ-ն պետք է համոզված լինի, որ այդ հարաբերությունները ներառում են տեղեկատվության պարբերական փոխանակում, խոր վերահսկողական համագործակցություն եւ ի հայտ եկող հարցերի շուրջ քաղաքականությունների համատեղ իրացում: Իր մասով Մեծ Բրիտանիան կարող էր ԵՄ-ին առաջարկել Լոնդոնի համար կապիտալի շուկայի կարգավորումների ձեւակերպման եւ իրացման գործում դերակատարում, որը կարող էր իրականացվել համատեղ քաղաքականությունների մշակման համար հարթակում, ինչը կներառեր երկու կողմերի շուկաներում վերահսկողություն իրականացնող կառավարչական կառույցներ:

Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ 27 պետությունների միջեւ փոխադարձ ճանաչման մասին պայմանավորվածությունը կլիներ հարաբերությունների իդեալական ամփոփում: Սակայն դա այդպես չի կարող լինել: ԵՄ-ն երբեք չի ընդունի ֆինանսական ծառայությունների հետ կապված իրավական պարտադիր փոխադարձ ճանաչում, հատկապես այնպիսի մի երկրի համար, որը որոշել է լքել ԵՄ շարքերը: Իրավական առումով պարտադիր միջոցների փոխարեն երկու կողմերի վերահսկող մարմինները պետք է շարունակեն պաշտոնական, ինստիտուցիոնալիզացված համագործակցությունը:

Երբ հարցը վերաբերում է կապիտալի շուկաներին, Եվրոպան չի կարող լինել միայնակ: Ապարդյուն կլինեն այդ ուղղությամբ ձեռնարկվող փորձերը:

Copyright: Project Syndicate, 2019.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 32979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai