Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի կրթական շաբաթը Սալոնիկում

13.05.2019 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան #Executive MBA
Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի երեւանյան մասնակիցները եզակի հնարավորություն են ունեցել Սալոնիկում մասնակցելու Շեֆիլդի համալսարանի CITY քոլեջի ամենամյա ուսումնական շաբաթին:

Executive MBA ծրագրի 240 մասնակից 7 երկրից, որտեղ ներկայում ծրագիրն իրականացվում է, հավաքվել էր միասին՝ վայելելու մեկշաբաթյա դասընթացները, սեմինարներն ու փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ հյուր-բանախոսների հետ հանդիպումներն ու ազատ ժամանակը:

Սալոնիկում իրականացվող ամենամյա ուսումնական շաբաթն ընդլայնում է ծրագրի միջազգային բնույթը եւ բոլոր երկրների Executive MBA-ի ծրագրի դասընթացներին մասնակցող ուսանողներին տրամադրում հիանալի հնարավորություններ՝ փոխգործակցության եւ կրթական փորձի փոխանակման համար: Ուսումնական շաբաթվա ընթացքում մասնակիցները, դասընթացներին զուգահեռ, ներգրավվում են տարբեր միջոցառումներում: Ուսանողները հնարավորություն են ունենում կատարելագործելու իրենց փորձն ու կիսվելու լավագույն պրակտիկ գիտելիքներով: Այս միջազգային գործակցության արդյունքը միշտ տպավորիչ է եւ օգտակար: Ամեն տարի տեղի են ունենում հատուկ միջոցառումներ՝ ուսանողներին ընձեռելով սովորելու, միմյանց հետ կապեր հաստատելու եւ փորձի փոխանակման հնարավորություն: Ուսումնական շաբաթը ծրագրի հիմնական կարեւոր միջոցառումներից է, որի ընթացքում MBA ծրագրի մասնակիցները սովորում են, շփվում, միաժամանակ՝ զվարճանում:

Ուսումնական շաբաթը եզրափակվել է Թերմանիկոսի ծոցում ավանդական նավարկությամբ, որը MBA-ի ուսանողների համար նաեւ հաճելի փախուստ էր դասերից: Նավարկության ժամանակ բոլորը վայելում էին Սալոնիկի գեղեցիկ տեսարանը եւ տաք եղանակը՝ մեկ գավաթ գարեջրով կամ գինով:

Շեֆիլդի համալսարանի Executive MBA՝ իրապես միջազգային ծրագիր

Շեֆիլդի համալսարանը CITY քոլեջի իր միջազգային ֆակուլտետի միջոցով առաջարկում է եզակի կրթական հնարավորություններ երեւանյան ներկայիս կառավարիչների եւ գործարարների համար, այն է՝ Շեֆիլդի համալսարանի MBA գիտական աստիճան: Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ը (EMBA) նորարար եւ իրապես միջազգային ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից մենեջերների համար, որոնք մասնագիտական եւ անձնական կատարելագործման համար հմտությունների եւ գիտելիքների զարգացման կարիք ունեն: Ճկուն դասաժամերի շնորհիվ (ամսական 1 ուիքենդ) մենեջերները ստիպված չեն լինի լքել աշխատավայրը կամ ընդհատել կարիերան՝ ծրագրին մասնակցելու համար:

Մասնակիցները կարող են ընտրություն կատարել 6 մասնագիտացումների միջեւ՝

•    MBA Ընդհանուր կառավարում
•    MBA Մարքեթինգ
•    MBA Ֆինանսներ
•    MBA Լոգիստիկա
•    MBA Առողջապահության կառավարում
•    MBA Մարդկային ռեսուրսների կառավարում:

Շեֆիլդի Executive MBA ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Երեւանում 2016 թվականից սկսած՝ գրավելով եւ կրթելով տարբեր կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարների:

Հավատարմագրում եւ ճանաչում

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն առաջարկվել է CITY քոլեջի միջազգային ֆակուլտետի կողմից եւ հավատարմագրված է MBA-ների ասոցիացիաների, AACSB-ի եւ Chartered Management Institute-ի (CMI) կողմից:  

Բիզնես գիտելիքներ, առաջնորդության հմտություններ, միջազգային մակարդակում իրական փոխգործակցություն եւ համընդհանուր ճանաչման MBA գիտական աստիճան: Այս ամենը կարող եք գտնել Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով
Դիտում՝ 35390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai