Շեֆիլդի համալսարանի MBA-ի հայ ուսանողները բացառիկ ուսումնական փորձ են ստանում

18.07.2018 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարանի #MBA
Հայ մենեջերներն ու բիզնես մասնագետները, որոնք Երեւանում մասնակցում են Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրին, բացառիկ հնարավորություն ունեն Մեծ Բրիտանիայում՝ Շեֆիլդի համալսարանում, մասնակցելու Ամենամյա կրթական շաբաթին՝ ծրագրին մասնակից մյուս վեց երկրների MBA ուսանողների հետ միասին:

Executive MBA ծրագիրը ներառում է Ամենամյա կրթական շաբաթ Շեֆիլդում, որն անցկացվում է ամեն տարի Շեֆիլդի համալսարանում՝ ընդգծելով ծրագրի միջազգային բնույթը եւ ապահովելով փայլուն ցանցային հնարավորություններ եւ կրթական փորձառություններ բոլոր այն MBA ուսանողների համար, որոնք հանդիպում են համատեղ դասընթացների շրջանակում:

Ուսումնական շաբաթվա ընթացքում մասնակիցները իրենց դասընթացներին զուգահեռ ներգրավվում են տարբեր միջոցառումներում. նրանք հարստացնում են իրենց փորձառությունները եւ կիսում լավագույն հմտություններն այլ մշակույթների, երկրների եւ ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս միջազգային խառնուրդի արդյունքը միշտ տպավորիչ է եւ արժեքավոր: Ամեն տարի հատուկ միջոցառումներ են անցկացվում, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս սովորել, վայելել Շեֆիլդի փորձառությունը եւ կապեր հաստատել միմյանց հետ: Կրթական շաբաթը Շեֆիլդի ծրագրի այն առանցքային բաղադրիչներից է, որի ընթացքում MBA մասնակիցները սովորում են, ցանցային կապեր հաստատում, այցելում տարբեր ընկերություններ (օրինակ՝ Jaguar, Rolls Royce) եւ զուգահեռ՝ լավ ժամանակ անցկացնում:


MBA-ի հայ ուսանողները, որոնք մասնակցել են այս տարվա Ամենամյա կրթական շաբաթին Շեֆիլդում, նշել են.

«Կրթական շաբաթը Շեֆիլդի համալսարանում ինձ հնարավորություն տվեց լինել համալսարանի ուսանողական կյանքի սրտում, տարիներ անց վերադառնալ ուսանողական դասասեղանի մոտ եւ նոր բան փորձել՝ աշխատանքային առաջադրանքներից եւ պարտականություններից հեռու: Ամենատպավորիչ մասը կրթական շաբաթի՝ Գործառնական մենեջմենթի դասընթացն էր Լիվերպուլի Jaguar-ի գործարան այցի հետ միասին, որտեղ դու տեսնում ես եւ հասկանում հայտնի Assembly Line/«Կոնվեյեր» բառի իմաստը:

Ռեմա Օհանյանը

Դասընթացների ընթացքում մենք շփվում եինք տաբեր երկրներից եկած համակուրսեցիների հետ եւ կիսվում փորձով ու ստանում արժեքավոր մտքեր: Մենք շատ բան սովորեցինք նրանց մշակույթի եւ բիզնես միջավայրի մասին: Սա իսկապես թանկ փորձ է, որն օգտակար կլինի մեր աշխատանքում եւ այն ոլորտներում, որտեղ մենք աշխատում ենք»:

Ռեմա Օհանյան
Նախագծերի մենեջեր, «Ֆինքա Հայաստան»

***

«Շեֆիլդում անմոռանալի ժամանակ ենք անցկացրել եւ վերապրել կրկին ուսանող լինելու հրաշալի զգացումը: Ընդլայնված կապեր տարբեր երկրներից ժամանած ոգեշնչող գործընկերների հետ, ուսումնական հետաքրքիր օրեր եւ, իհարկե, ուղեւորություն դեպի Land Rover գործարան, որտեղ մենք հասկացանք վերջինի գործունեության ու մատակարարման շղթայի կառավարման մանրամասները: Սրանք լավագույն, բայց ոչ վերջին հիշողություններն են, որոնք ինձ համար իսկապես թանկ են եւ որոնց շնորհիվ ընդլայնվեց իմ մշակութային ու մտավոր հորիզոնը:

Մարինե Նիկողոսյանը

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում մասնագետներին հիանալի հնարավորություն է ընձեռում ներգրավվել այս նորարարական եւ իրապես միջազգային ծրագրում, որը պատրաստում է բարձր մակարդակի հմտություններով եւ գիտելիքներով բիզնես մասնագետների»:
 
Մարինե Նիկողոսյան
Կորպորատիվ գանձապետական լուծումների ղեկավար,
Համաշխարհային շուկաներում կորպորատիվ ծառայություններ,
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

***

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում՝ իրապես միջազգային MBA ծրագիր

Շեֆիլդի համալսարանն իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին եւ բիզնես մասնագետներին առաջարկում է Երեւանում իրականացվող եզակի կրթական ծրագիր եւ Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան: Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ը (EMBA) նորարար եւ իրապես միջազգային ծրագիր է, որը նախատեսված է մեր օրերի մենեջերների համար, որոնք մասնագիտական եւ անձնական կատարելագործման համար սեփական հմտությունների եւ գիտելիքների զարգացման կարիք ունեն: Ճկուն դասաժամերի շնորհիվ (ամսական 1 ուիքենդ) մենեջերները ստիպված չեն լինի լքել աշխատավայրը կամ ընդհատել կարիերան՝ ծրագրին մասնակցելու համար: Մասնակիցները կարող են ընտրություն կատարել 6 մասնագիտացումների միջեւ՝

- MBA Ընդհանուր կառավարում
- MBA Մարքեթինգ
- MBA Ֆինանսներ
- MBA Լոգիստիկա
- MBA Առողջապահության կառավարում
- MBA Մարդկային ռեսուրսների կառավարում:

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Երեւանում 2016 թվականից՝ գրավելով եւ կրթելով բարձրաստիճան ղեկավարների տարբեր ոլորտներից եւ կազմակերպություններից:


Հավատարմագրում եւ ճանաչում

Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի կողմից տրամադրվող Executive MBA ծրագիրը հավատարմագրված է MBA ծրագրերի Ասոցիացիայի (AMBA), AACSB-ի եւ the Chartered Management Institute-ի (CMI) կողմից:

Բիզնես գիտելիքներ, առաջնորդության հմտություններ, ցանցային կապեր իրապես միջազգային հանրության ներսում եւ միջազգայնորեն ճանաչված MBA աստիճան. գտե՛ք այս ամենը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում Երեւանում:

Հասանելի են կրթաթոշակներ

Շահագրգիռ թեկնածուները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ հասանելի կրթաթոշակների վերաբերյալ՝ կապվելով Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակի հետ:

Ավելին՝

Executive MBA ծրագիր Երեւանում
Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակ
Հեռ. +30 693 710 43 33 (Viber կամ WhatsApp)
Հեռ. +374955 22 338;
Էլ-փոստ. lshahzadeyan@citycollege.sheffield.eu
Դիտում՝ 21660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai