Յարխուշտա եւ #շերեփապար կամ «Երեմյան Փրոջեքթսը» նոր մշակույթ է բերում

17.03.2018 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Երեմյան Փրոջեքթս»
«Վերջերս ընկերներով «Պանդոկ Երեւան»-ի «Տերյան» մասնաճյուղում էինք: Ինչպես միշտ, վայելում էինք համեղ խոհանոցն ու ջերմ մթնոլորտը, մեկ էլ հանկարծ սրահում երաժշտություն հնչեց ու մատուցողներից մեկը՝ «Էհեյ» բացականչություններով շտապեց դեպի բեմահարթակ, նրան միացան իր մյուս գործընկերները: Մի պահ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Շուտով ռեստորանի անձնակազմը պար բռնեց, մենք էլ արագ վերցրեցինք հեռախոսները, որպեսզի նկարենք: Շատ ոգեւորված էինք. Երեւանի ռեստորաններում դեռ նման բան չէինք տեսել»,- պատմում է «Պանդոկ Երեւան»-ի այցելուներից մեկը:



Արտերկրում հաճախորդների ուշադրությունը գրավելու եւ էմոցիոնալ մարքեթինգ իրականացնելու նպատակով ֆլեշմոբերի կազմակերպումը բավականին ընդունված պրակտիկա է: Անձնակազմը հանկարծակի մի կողմ է դնում գործերն ու սկսում է պարել, երգել կամ այլ հետաքրքիր տարբերակով գրավել հաճախորդների ուշադրությունը:

Հայաստանում այս մշակույթն առաջին անգամ ներմուծեց «Երեմյան Փրոջեքթսը»՝ իր «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղում:

Անակնկալի օրը ռեստորանը պատահական չէր ընտրել: Հունվարի 13-ին՝ հին տոմարով Ամանորին, երեկոն ավելի տոնական դարձնելու համար ռեստորանի լեփ-լեցուն սրահում մատուցողներն անսպասելի մի կողմ դրեցին սկուտեղներն ու խորտիկները եւ հայկական ազգագրական երաժշտության ներքո Յարխուշտա բռնեցին: Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջին պարային ֆլեշմոբը հաճախորդներն ընդունեցին ոգեւորված ու հիացած, սոցիալական կայքերում շատ-շատերը դիտում, մեկնաբանում ու տարածում էին պարող մատուցողների տեսահոլովակը:

«Պանդոկ Երեւան»-ի ֆլեշմոբի հաջողությունը շարունակվեց ցանցի մյուս ռեստորաններում:

«Լավաշ»-ում մատուցողները պարում էին հայկական երաժշտության ներքո, «Շերեփ»-ում էլ՝ սպասարկող անձնակազմը շերեփները ձեռքերում ներկայացնում էր մեծանուն կոմպոզիտորի «Սուսերով պարը»՝ արտասահմանյան հայտնի հիթերից մեկի նոր ու հետաքրքիր համադրությամբ։  



Պարային տեսանյութը #շերեփապար հեշթեգով դարձավ ֆեյսբուքահայության ամենադիտված ու տարածված տեսանյութերից մեկը:

Անակնկալները «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններում միայն պարային համարներով չսահմանափակվեցին։ Փետրվարի 14-ին ընկերության ամիսներ առաջ բացված «Շերեփ» ռեստորանում հաճախորդներին զարմացնում ու զվարճացնում էր աճպարարը՝ տոնին հատուկ տարբեր հետաքրքիր ու զարմանահրաշ հնարքներով:

Այսպիսի նոր ու հետաքրքիր մոտեցումները սպասարկման եւ ռեստորանային մշակույթում նոր ավանդույթներ են ձեւավորում, երբ հաճախորդները համեղ ուտեստները վայելելուց բացի, ստանում են դրական էմոցիաներ, հեռանում վառ տպավորություններով:

 

«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանների այցելուներն ախորժալի ու համեղ ուտեստներից եւ լավ սպասարկումից բացի անձնակազմից արդեն սպասում են խենթ ու երբեք չկրկնվող անակնկալներ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները։
Դիտում՝ 33758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai