ԵԿԳ-ին մրցանակ է շնորհվել ԱՊՀ-ում արտադրանքի բարձր որակի համար

30.03.2016 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ամփոփվել են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) «Արտադրանքի եւ ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» 2015թ. մրցանակաբաշխության արդյունքները:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, մրցանակաբաշխության «Սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն 251-3000 աշխատակիցների քանակով» անվանակարգում մրցանակակիր է ճանաչվել Երևանի կոնյակի գործարանը:

ԱՊՀ «Արտադրանքի եւ ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» մրցանակաբաշխության նպատակն է խթանել բարձրորակ եւ մրցունակ ապրանքատեսակների արտադրությունը, մեծացնել այդ արտադրանքի արտահանման հնարավորությունները եւ բարձրացնել ԱՊՀ անդամ պետությունների արտադրողների հեղինակությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ միջազգային շուկաներում:

Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ԱՊՀ անդամ երկրների իրավաբանական անձինք, որոնք առնվազն երկու տարվա ընթացքում հավաստել են իրենց արտադրանքի կամ ծառայության բարձր որակը եւ արտահանում կամ ծառայություն են մատուցել առնվազն ԱՊՀ երկու անդամ պետությունում:

Դիտում՝ 31953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai