ՍԵՖ Ինտերնեյշնլ

Թարմացված է 06.09.2018

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն (ՍԵՖ) հիմնադրվել է 1997թ. Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003թ. ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 3 լիցենզիա՝ տրված 11.04.2003թ.:

ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է`Վորլդ Վիժն միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության եւ ռիսկերի նվազեցման:

2005 եւ 2006 թթ. ՍԵՖ Ինտերնեյշնլը ստացել է Աղքատների սատարման խորհրդատվական խմբի (ԱՍԽԽ/CGAP) կողմից սահմանված Ֆինանսական գործարքների եւ հաշվետվության թափանցիկության մրցանակ: Մրցանակը սահմանվել է խրախուսելու միկրոֆինանսական հաստատությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունը:

2006 թ. MicroFinanza Rating անկախ վարկանշային գործակալությունը ՍԵՖ-ին շնորհել է BB+, իսկ 2007-ին՝ BBB- վարկանիշը: 2010թ. ՍԵՖ-ը ստացել է BBB- կայուն վարկանիշը եւ իր առաջին սոցիալական վարկանիշը՝ BBB:

ՍԵՖ-ը MIX Market-ի կողցմից ճանաչվել է 2013թ. S.T.A.R. (Socially Transparent And Responsible՝ սոցիալապես թափանցիկ եւ պատասխանատու) կազմակերպություն՝ բոլոր պահանջներին համապատասխանելու համար:

ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայում ունի 22 մասնաճյուղ, որոնցից երկուսը՝ Երեւանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում եւ Աբովյանում:

Ներկայում «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

- Գյուղատնտեսական վարկեր,
- Բիզնես վարկեր,
- Հիփոթեքային/Վերանորոգման վարկեր,
- Սպառողական վարկեր

Տնօրեն Գարեգին Գեւորգյան
Հասցե ՀՀ, 0014, Երեւան, Դավիթ Անհաղթի փող., 23 շենք, տարածքներ 44, 45
Հեռախոսահամար (010) 20 28 22, (010) 57 77 71, (010) 39 48 48
Ֆաքս (010) 20 28 21
Էլ. հասցե [email protected]
Վեբկայք http://www.sef.am

Պայմաններ

Թարմացված է 06.09.2018

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը    Տոկոսադրույքը
Բիզնեսի զարգացման վարկեր
250 - 10,000 ԱՄՆ դոլար
10,001 - 60,000 ԱՄՆ դոլար

3 - 48 ամիս


9 %
12 %

Բիզնեսի զարգացման վարկեր
3,000,000 - 10,000,000 ՀՀ դրամ
10,000,001 - 30,000,000 ՀՀ դրամ

3 - 48 ամիս


18 %
15 %

Բիզնես-էքսպրես վարկեր
Մինչեւ 1,500 ԱՄՆ դոլար
1,500 - 5,000 ԱՄՆ դոլար

3 - 28 ամիս
3 - 48 ամիս


10 %
13 %

Բիզնես-էքսպրես պլյուս վարկեր
3000 - 10,000 ԱՄՆ դոլար

3 - 36 ամիս

13%

Բիզնես-ակնթարթային վարկեր
Մինչեւ 2,000 ԱՄՆ դոլար
2 անգամ՝ 6-ամսյա պարբերականությամբ
2000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում՝
Վարկի ժամկետի 6-րդ ամսին՝ 1,000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետի ավարտին՝ 1,000 ԱՄՆ դոլար

12 ամիս

0 %
Ամսական սպասարկման
վճար՝ 10,000 ՀՀ դրամ

Թարմացված է 06.09.2018

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Գյուղատնտեսական զարգացման վարկեր
250 - 10,000 ԱՄՆ դոլար
3 - 48 ամիս 10 %
Գյուղատնտեսական-էքսպրես վարկեր
Մինչեւ 1,500 ԱՄՆ դոլար
1,500 - 5,000 ԱՄՆ դոլար
3 - 28 ամիս
3 - 48 ամիս

10 %
11 %
Լոմբարդային գյուղ. եւ բիզնես վարկեր
250 - 10,000 ԱՄՆ դոլար
Վարկ/գրավի գնահատված արժեք հարաբերակցություն՝ ՄԻՆՉԵՎ 150%
3 - 48 ամիս 17 %
Գյուղատնտեսական ԴՐԱՄԱՅԻՆ
1,500,000 - 6,000,000 ՀՀ դրամ
3 - 48 ամիս 15%
Գյուղատնտեսական-էքսպրես վարկեր
50,000 - 2,500,000 ՀՀ դրամ
Մինչեւ 700,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝
700,000-ից բարձր վարկերի դեպքում՝  
3 - 28 ամիս
3 - 48 ամիս
15%
Թարմացված է 06.09.2018

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Ոսկու գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկեր
10,000 - 3,000,000 ՀՀ դրամ (ներառյալ)
Վարկ/ապահովության միջոց հարաբերակցություն՝ մինչեւ 100%
Մինչեւ 60 ամիս 22 %
Ոսկու գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկեր
10,000 - 2,000,000 ՀՀ դրամ (ներառյալ)
Վարկ/ապահովության միջոց հարաբերակցություն՝ մինչեւ 120%
Մինչեւ 24 ամիս 13 %
Ապառիկ վարկեր
50,000 մինչեւ 1,500,000 ՀՀ դրամ
6 - 60 ամիս 23 %
Ուսման վարկեր
Մինչեւ 2,000,000 ՀՀ դրամ
96 ամիս 12%
Սկսնակ ձեռներեցների համար Ներդրումային վարկեր
60,000 - 1,000,000 ՀՀ դրամ (ներառյալ)
1,000,000 - 1,500,000 ՀՀ դրամ
3 - 24 ամիս
3 - 36 ամիս
18%
Արեւային ջրատաքացուցիչների եւ հոսանքի համակարգերի ներդրման սպառողական  վարկեր
100,000 - 1,500,000 ՀՀ դրամ (ներառյալ)
Մինչեւ 96 ամիս 10 %
Էլեկտրոնային հաշվի համալրման սպառողական վարկեր  
  • 5.000 ՀՀ դրամ 
օրական 50 ՀՀ դրամ, բայց ամսական ոչ ավելի քան 500 ՀՀ դրամը (տվյալ օրացույցային ամսվա)
  • 25.000 ՀՀ դրամ
օրական 200 ՀՀ դրամ, բայց ամսական ոչ ավելի քան 2000 ՀՀ դրամը (տվյալ օրացույցային ամսվա)
  • 50.000 ՀՀ դրամ
օրական 350 ՀՀ դրամ, բայց ամսական ոչ ավելի քան 3500 ՀՀ դրամը (տվյալ օրացույցային ամսվա)
12 ամիս 0 %
Ամսական
սպասարկման վճար

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo