Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Ուրբաթ, Ապրիլ 19
2 առաջարկ
11 առաջարկ
8 առաջարկ
4 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 25.10.2022«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով: Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ տրամադրում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկեր:Գյուղատնտեսական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով: Լիզինգի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով:2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9,700, ակտիվները՝ 15,224 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 2,240 մլն ՀՀ դրամ: Կազմակերպությունն ունի 9 մասնաճյուղ:
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
17.04.2024 | 23:10 Հոդվածներ
«Էմ Բի Լեգալ». Ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար
18.04.2024 | 10:10 Նորություններ
Մինչեւ 1% cashback Wildberries-ում՝ IDBank-ի քարտով վճարելիս
12.04.2024 | 18:10 Նորություններ
Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
11.04.2024 | 10:46 Նորություններ
Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը
12.04.2024 | 17:21 Նորություններ
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ հնարավոր են IDBank-ի VISA քարտերով
01.04.2024 | 17:31 Նորություններ
Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
05.04.2024 | 17:46 Հարցազրույցներ
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
19.03.2024 | 12:51 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ
20.03.2024 | 17:49 Նորություններ
Հաճախորդների միջազգային օր՝ IDBank-ում. սպասարկել է բանկի ղեկավար կազմը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau