Հայբիզնեսբանկ

Թարմացված է. 11.04.2018

Բանկը հիմնադրվել է 1991թ. որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ, 1994թ. վերակազմավորվել է որպես «Հայինվեստբանկ» ՓԲԸ: 1991թ. ստացել է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիան:

2006թ. «Հայինվեստբանկ»-ը վերանվանել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի:

Բանկի առաքելությունը ՀՀ զարգացմանը նպաստելն է՝ համագործակցելով Հայաստանի տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով եւ որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց:

Բանկի հիմնական նպատակներից է նոր բանկային տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաեւ հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի առաջարկումը:

2017թ. բանկը գործարկել է իր նոր՝ ABB BOT հավելվածը, որը բանկի հատուկ էջն է Telegram մեսենջերում:

Բանկը հանդիսանում է SWIFT, Money Gram, Intelexpress, Ria, Converse Transfer, Unistream, Sigue եւ БЭСТ միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաեւ ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:

Բանկն ունի 57 մասնաճյուղ (ներառյալ բանկի գլխամասային գրասենյակը), որից 27-ը` Երեւանում, 22-ը` ՀՀ մարզերում եւ 7-ը` ԼՂՀ-ում:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է հանդիսանում Վիտալի Գրիգորյանցը:

2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ բանկն ունի 898 աշխատակից:

2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 39,434,237 հազ. դրամ, ակտիվները՝ 575,341,865 հազ. դրամ, պարտավորությունները՝ 535,907,628 հազ. դրամ:

Վարչության նախագահ Արսեն Միքայելյան
Հասցե Երեւան, Նալբանդյան 48
Հեռախոսահամար (010) 59 20 20
Ֆաքս (010) 59 20 64
Էլ. հասցե [email protected]
Վեբկայք http://www.armbusinessbank.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo