Հայաստանի բանկերի միություն

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի և առևտրային բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 22 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:

Միության հիմնական նպատակներն են`

- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող;

- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով;

- նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար;

- մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը;

- Միության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան բանկային գործունեության մասին տեղեկատվական նյութերով, օրենքով սահմանված կարգով անվստահելի վարկառուների մասին տեղեկություններով, կազմակերպել հրատարակչական աշխատանքներ;

- օժանդակել բանկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը համակարգում` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով;

- օժանդակել բանկային ծառայությունները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու և հաշվարկների ժամանակակից ձևերը արմատավորելու գործին, ինչպես նաև նպաստել ՀՀ բանկային համակարգի ինտեգրմանը միջազգային բանկային համակարգին;

- մշակել և իրականացնել ծրագրեր` բանկային կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանյան համապատասխան հաստատություններում;

- կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ;

- իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը:

Խորհրդի նախագահ Սամվել Ճզմաչյան
Գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյան
Հասցե Երեւան, Կորյունի 19, 6-րդ հարկ
Հեռախոսահամար (010)52 77 31, (010)52 95 50
Ֆաքս (010)52 77 31
Էլ. հասցե uba@uba.am
Վեբկայք http://www.uba.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo