Յունիբանկը PCI DSS 3.2 հավաստագիր է ստացել

16.01.2017 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը 2016թ. արդյունքներով անցել է PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտն ու ստացել PCI DSS 3.2 հավաստագիր:   

Ինչպես հայտնել են բանկում, PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

«Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ:  PCI DSS ստանդարտով աշխատանքը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը Յունիբանկն անցնում է յուրաքանչյուր տարի` սկսած 2013-ից:
 

Դիտում՝ 4995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai