Ուժը կորցրած է ճանաչվել Առէկսիմբանկի լիցենզիան

13.01.2017 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ին հաստատել եւ գրանցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (Պահպանվող բանկ) եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (Միացող բանկ) միացման պայմանագիրը:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկն այսօր գրանցել է փոխանցման ակտը եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն կհանդիսանա «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

ԿԲ խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան:

Դիտում՝ 7789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai