Վարչապետը նշել է պետաշխատողների վարձատրության աճի նախապայմանները

13.01.2017 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար այս պահին լուծումներ չկան, եւ նշել այն հիմնական գործոնները, որոնք կարող են նպաստել դրան:

«Կարծում եմ՝ հիմնական լուծումը մեր տնտեսության զարգացումն է, բյուջեի մուտքերի ու եկամուտների, ինչպես նաեւ շահույթի ավելացումը, ինչը կհանգեցնի վարձատրման համակարգի աճին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Կառավարության ղեկավարը կարեւորել է պետական կառավարման համակարգում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի վարձել լավագույն մասնագետներին:

«Բիզնեսը, օրինակ, ունի նման առավելություն, իսկ մենք այդ հնարավորությունը չունենք: Խնդրի տրամաբանական լուծման հիմնական ճանապարհը տնտեսության զարգացումն է»,- հավելել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարեվերջին մեկնարկած օպտիմալացման ծրագրերի արդյունքում եւս հնարավոր է հասնել պետաշխատողների վարձատրության բարձրացմանը:

Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում պետական ոլորտում կրճատվել է շուրջ 3000 աշխատատեղ:

Դիտում՝ 4660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai