ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր

12.01.2017 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ Companion Card վարկային քարտ՝ առաջին տարվա անվճար սպասարկմամբ:

Ինչպես հայտնել են բանկում, քարտը տրամադրվում է «առանց ժամանակի ավելորդ կորստի եւ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեւակերպելով բանկի նշված վարկային ծառայություններից որեւէ մեկը՝ բնակելի անշարժ գույքի ձեռք բերման կամ կառուցման հիպոթեք, վերանորոգման հիպոթեք կամ «Ունիվեսալ» առանց գրավի ապահովման սպառողական վարկ, հնարավորություն ունեն հիմնական վարկին զուգահեռ ստանալ Companion Card վարկային քարտ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ հիմնական վարկի դրական որոշման դեպքում, ինչպես նաեւ հաճախորդի վարկունակության գնահատման բանկի հաշվարկներից ելնելով` հաճախորդի համար ավտոմատ կերպով հաստատվում է Companion Card-ը:

Վերջինը MasterCard միջազգային վճարային համակարգի քարտ է, տրամադրվում է մինչեւ 24 ամիս ժամկետով, դրամային վարկերի համար սկսած 19%-ից:

Վարկային քարտին ամրագրվում է միաժամանակ 4 հիմնական արժույթ (դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի), ինչը հաճախորդին հնարավորություն է տալիս խնայել փոխարկումների ժամանակ:  

Companion Card ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում:
 
Ներկայում բանկը զրոյացրել է Companion Card-ի առաջին տարվա սպասարկման վճարը, իսկ սկսած երկրորդ տարվանից միջնորդավաճարը գանձվում է ամսական կամ տարեկան կտրվածքով` հաճախորդի ցանկությամբ:

Դիտում՝ 16289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai