Հայաստանում «հալալ» սննդամթերքի գրասենյակ կհիմնվի

12.01.2017 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում եւ մարզերում նախատեսվում է «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնել:

Այս մասին նախօրեին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիի հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Էմիլ Տարասյանը, գրասենյակի բացումը նոր խթան կդառնա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:

Փոխնախարարն ընդգծել է երկու երկրներում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունն ու համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը:

Աբաս Ղորբանին եւս կարեւորել է Հայաստանում «հալալ» գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան եւ այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Նրա բնորոշմամբ` Հայաստանում արտադրված ապրանքները բավական բարձր որակի են, եւ իրանական կողմը եւս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնել գրասենյակի հիմնումը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանն ու Մեղրիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

Նշենք, որ «հալալ» գրասենյակը սերտիֆիկացնող մարմին է, որը որոշում է, թե կոնկրետ ապրանքի (այս թվում` մսամթերք) արտադրման եւ վերամշակման պայմանները որքանով են համապատասխանում են իսլամական աշխարհում ընդունված «հալալ» նորմերին: Վերջիններին բավարարելու դեպքում արտադրանքին շնորհվում է halal կարգավիճակը, որը մուսուլմանների համար տվյալ ապրանքը գնելու «կանաչ լույս» է:

Դիտում՝ 8309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai