Ստեղծվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ

18.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկի հետ համատեղ, հայտարարել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին՝ ի հիշատակ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի:

Այս մասին մայիսի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնում Ստեփան Գիշյանի տարեդարձին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում հայտարարել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը ծառայելու է երջանկահիշատակ Ստեփան Գիշյանի գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկին՝ հայ-ֆրանսիական կապերի ապրապնդմանն ու երկու երկրների միջեւ բարեկամության խորացմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ: Հիմնադրամը երկար ճանապարհ ունի անցնելու: Դրա շահառուներն են լինելու այն երիտասարդները, վաղվա սոցիալապես ակտիվ այն քաղաքացիները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հիմնադրամի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջադրված ծրագրերը եւ կընտրի նրանք, որոնք տվյալ տարում կհապատասխանեն ծրագրված նպատակներին»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Նրա խոսքով` Ստեփան Գիշյանը դարձել է այն ուղենշային անձնավորությունը, որ նոր ստանդարտներ եւ արժեքներ է բերել Հայաստանի բանկային համակարգ:

«Նա 19 տարի առաջ շատ պատահաբար, բայց նաեւ օրինաչափ հայտնվեց մի այնպիսի ծրագրի կենտրոնում, որի հեռանկարի վրա շատերը կասկածում էին: Այն, որ այսօր բանկային համակարգում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ուրույն տեղն ունի, առաջին հերթին Ստեփանի նոր մոտեցումների հեւտեւանք է: Մեկ տարի է, ինչ ապրում ենք առանց Ստեփանի, սակայն նրա ներկայությամբ: Հիշում ենք Ստեփանին եւ շարունակում նրա սկսած գործը»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, իր հերթին, նշել է, որ Ստեփան Գիշյանն իր ամենամտերիմ ընկերներից էր:

«Ես տարիքով ավելի մեծ էի, եւ եթե սկզբնական շրջանում Ստեփանն ինձանից, ամենայն հավանականությամբ, շատ բան էր սովորում, ապա մեր ընկերության վերջին տասնամյակում ես իրենից ընդօրինակելու շատ բան ունեի: Միշտ հիշում եմ Ստեփանին եւ հպարտանում, հաճախ տեսնում նրան երազներումս: Այդ հուշերն ինձ ապրելու ուժ ու եռանդ են տալիս: 

Ստեփանը շուրջ երկու տասնամյակ ղեկավարում էր մի բանկ, որը դարձել է անկախ Հայաստանի վերածննդի խոսուն խորհրդանիշը: Շնորհիվ բարձր կամային հատկանիշների, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքի, գործին անմնացորդ նվիրվածության՝ Ստեփան Գիշյանին մի քանի տարում լիովին հաջողվեց իրականացնել բանկի ստեղծման դժվարագույն ծրագիրը: Նա կարողացավ ընկերներին համախմբել իր շուրջ եւ ստեղծել նմանատիպ մտածողությամբ կոլեկտիվ, որն այսօր շարունակում է նրա գործը»,- ասել է Սամվել Ճզմաչյանը:

Մշակութային համարներով ուղեկցվող հուշ-երեկոյի ընթացքում Ստեփան Գիշյանի մտերիմները եւ գործընկերները կիսվել են նրա մասին հիշողություններով:

Հիշեցնենք, որ Ստեփան Գիշյանը հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է 2014թ. մարտի 22-ին՝ 49 տարեկան հասակում: 

Կստեղծվի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ

 

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` ֆրանսիական «Կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ համատեղ, հայտարարել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին՝ ի հիշատակ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի:

 

Այս մասին մայիսի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնում Ստեփան Գիշյանի տարեդարձին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում հայտարարել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 

Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը ծառայելու է երջանկահիշատակ Ստեփան Գիշյանի գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկին՝ հայ-ֆրանսիական կապերի ապրապնդմանն ու երկու երկրների միջեւ բարեկամության խորացմանը:

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդիտ ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ: Հիմնադրամը երկար ճանապարհ ունի անցնելու: Դրա շահառուներն են լինելու այն երիտասարդները, վաղվա սոցիալապես ակտիվ այն քաղաքացիները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հիմնադրամի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջադրված ծրագրերը եւ կընտրի նրանք, որոնք տվյալ տարում կհապատասխանեն ծրագրված նպատակներին»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

 

Նրա խոսքով` Ստեփան Գիշյանը դարձել է այն ուղենշային անձնավորությունը, որ նոր ստանդարտներ եւ արժեքներ է բերել Հայաստանի բանկային համակարգ:

 

«Նա 19 տարի առաջ շատ պատահաբար, բայց նաեւ օրինաչափ հայտնվեց մի այնպիսի ծրագրի կենտրոնում, որի հեռանկարի վրա շատերը կասկածում էին: Այն, որ այսօր բանկային համակարգում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ուրույն տեղն ունի, առաջին հերթին Ստեփանի նոր մոտեցումների հեւտեւանք է: Մեկ տարի է, ինչ ապրում ենք առանց Ստեփանի, սակայն նրա ներկայությամբ: Հիշում ենք Ստեփանին եւ շարունակում նրա սկսած գործը»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

 

Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, իր հերթին, նշել է, որ Ստեփան Գիշյանն իր ամենամտերիմ ընկերներից էր:

 

«Ես տարիքով ավելի մեծ էի, եւ եթե սկզբնական շրջանում Ստեփանն ինձանից, ամենայն հավանականությամբ, շատ բան էր սովորում, ապա մեր ընկերության վերջին տասնամյակում ես իրենից ընդօրինակելու շատ բան ունեի: Միշտ հիշում եմ Ստեփանին եւ հպարտանում, հաճախ տեսնում նրան երազներումս: Այդ հուշերն ինձ ապրելու ուժ ու եռանդ են տալիս:  

 

Ստեփանը շուրջ երկու տասնամյակ ղեկավարում էր մի բանկ, որը դարձել է անկախ Հայաստանի վերածննդի խոսուն խորհրդանիշը: Շնորհիվ բարձր կամային հատկանիշների, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքի, գործին անմնացորդ նվիրվածության՝ Ստեփան Գիշյանին մի քանի տարում լիովին հաջողվեց իրականացնել բանկի ստեղծման դժվարագույն ծրագիրը: Նա կարողացավ ընկերներին համախմբել իր շուրջ եւ ստեղծել նմանատիպ մտածողությամբ կոլեկտիվ, որն այսօր շարունակում է նրա գործը»,- ասել է Սամվել Ճզմաչյանը:

 

Մշակութային համարներով ուղեկցվող հուշ-երեկոյի ընթացքում Ստեփան Գիշյանի մտերիմները եւ գործընկերները կիսվել են նրա մասին հիշողություններով:

 

Հիշեցնենք, որ Ստեփան Գիշյանը հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է 2014թ. մարտի 22-ին՝ 49 տարեկան հասակում:  

 

 

Դիտում՝ 9236
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai