10 հարց փողի մասին Մարգարիտ Եսայանին՝ «Երազում եմ տնտեսող լինել»

09.09.2017 | 08:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Մարգարիտ Եսայան
Մեդիամաքսն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է:   

-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

–Դեռ չի եղել։

-Նախընտրում եք կանխիկ գումա՞րը, թե՞ բանկային քարտերը:

– Երկուսն էլ։

-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին՝ մեկ ամիս անհոգ ապրելու համար:

-Եթե վարկս ամեն ամիս փակում եմ առանց ուշացման, Աստծուն փառք եմ տալիս։

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

–Միշտ ունեմ։ Երբեմն՝ շատ դժվար է լինում, բայց դրա հետ զուգահեռ երբեմն ինձ ամենահարուստ մարդն եմ զգում։

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

–Այսօր, այո՛, վաղը՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ բավական խոշոր վարկ ունեցող մարդը չի կարող իրեն լիիրավ ապահով զգալ։

-Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

–Այո․ ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայում։

-Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:

–Շռայլ, եւ սա չափազանցություն չէ։ Ինձ լավ ճանաչողները կարող են վկայել: Ես դա իբրեւ թերություն եմ ընդունում եւ երազում եմ տնտեսող լինել։

-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Նախ՝ պարտքերս կտամ եւ վարկս կփակեմ, իսկ մնացածով կշրջագայեմ։

-Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:

- Լինում են դեպքեր։ Երկուսն էլ չեմ սիրում։

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին։

– Հավանաբար կվստահեմ, եթե ունենամ գումար, որը հարկ է պահել-պահպանել, կամ կուտակել։ Դեռ այդպիսի գումար չեմ ունեցել։ Մենք աշխատավարձից աշխատավարձ եւ վարկի օրից վարկի օր ապրող ընտանիք ենք։ Վերջերս ծանոթներիցս մեկն ահավոր զարմանքով հարցեց՝ առանց բիզնեսի ո՞նց ես ապրում, ես միայն ժպտացի։

Մարգարիտ Եսայանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 24090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo