Անելիք Բանկը դոլարային պարտատոմսեր է թողարկել

13.12.2016 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Անելիք Բանկն առաջին անգամ թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` դոլարով եւ 6.5% տարեկան եկամտաբերությամբ:

Բանկում նշել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

«Ավանդների հետ մեկտեղ, պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու եւ ինֆլյացիայից պաշտպանելու տարածված գործիք: Ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով»,- նշել է Անելիք Բանկի Գործադիր Տնօրեն Ներսես Կարամանուկյանը:

«Կարեւոր փաստ` Հայաստանում պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` նույն ծավալներով»,- հավելել է բանկի ղեկավարը:

Արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը՝ 100 դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երեւանում ու մարզերում:

Թողարկման ավարտից հետո պարտատոմսեր ձեռքբերողների միջեւ կանցկացվի խաղարկություն, որը հնարավորություն կտա շահելու 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության:

Դիտում՝ 55257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai