Հայաստանի  ավտոապահովագրողների  բյուրո

Թարմացված է. 30.06.2011

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն (այսուհետ`Բյուրո) պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և որին անդամակցում են ԱՊՊԱ իրականացնող ՀՀ ապահովագրական ընկերությունները:

Բյուրոյի գործունեության նպատակն է `

1. Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,

 

2. ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:

 

ԱՊՊԱ համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար

 

ԲՅՈՒՐՈՆ `

- ԱՊՊԱ ոլորտում ընդունում է կանոններ և որոշումներ,
- վերահսկում է իր կողմից ընդունված որոշումների և կանոնների պահանջների կատարումը իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից,
- հաստատում է ԱՊՊԱ պայմանագրի ձևը,
- սահմանում է ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը,
- համագործակցում է պետական այլ մարմինների և այլ պետությունների ավտոապահովագրողների բյուրոների հետ,
- մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացած պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների, զեղծարարությունների կանխմանն ուղղված միջոցառումներին,
- կառավարում է Երաշխավորման ֆոնդը, այդ ֆոնդի հաշվին ԱՊՊԱ օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց իրականացնում հատուցումներ,
- վարում է ԱՊՊԱ ոլորտի միասնական տեղեկատվական համակարգը,
- կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի և ԱՊՊԱ կտրոնների ձևաթղթերի հաշվառումը և տրամադրումը ապահովագրական ընկերություններին,
- կազմակերպում է ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննությունների գործընթացը,
- կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջև, ինչպես նաև այդ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների միջև ծագած վեճերը, որի արդյունքում կայացված որոշումները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն կողմերի համար,
- հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ ոլորտում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ:

Տուժած անձանց շահերի պաշտպանությունն ուղղակիորեն ապահովելու համար

 

ԲՅՈՒՐՈՆ`

 

Հատուցում է տուժողին պատճառված վնասները, եթե`

- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։ Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
- վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
- վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ):

Տուժողի ցանկությամբ անվճար հանդես է գալիս որպես նրա շահերի ներկայացուցիչ հատուցում ստանալու գործընթացում, եթե `

- տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիր են կնքել միևնույն ապահովագրական ընկերության հետ,
- տուժողը պատահարը տեղի ունենալու պահին ուղևոր կամ հետիոտն է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Գործադիր տնօրեն Վահան Ավետիսյան
Հասցե Երեւան, Հանրապետության փող., 22 շենք, տարածք 2
Հեռախոսահամար (010)58 00 32, (010)51 92 00
Էլ. հասցե info@paap.am
Վեբկայք http://www.paap.am
http://www.appa.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:34:19


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo