ԲԼԵՍՍ վարկային կազմակերպություն - Հայաստանի վարկային կազմակերպություններ

Թարմացված է 28.09.2015

"ԲԼԵՍՍ” Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է 2007 թվականի ապրիլին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թիվ 18 լիցենզիա:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական) և սպառողական վարկերի տրամադրումն է:

Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսվարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Ընկերությունը տրամադրում է նաև երաշխիքներ` իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:

Ընկերության կողմից տրամադրվող վարկատեսակներում նախատեսված են նաև սպառողական վարկեր` ֆիզիկական անձանց տարբեր կենցաղային խնդիրների լուծման, անձնական օգտագործման գույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով: Տրամադրվում են նաեւ ոսկու գրավով ապահովված վարկեր:

Ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի միջոցով ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցել բնակելի և ոչ բնակելի տարածքեր, հողամասեր:

Ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, ՀՀ մարզերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ընկերությունն ունի երեք մասնաճյուղ` Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Սիսիան և Ստեփանակերտ քաղաքներում:

Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյան
Հասցե 0010, ք. Երեւան, Տպագրիչների 9/70
Հեռախոսահամար (010)54 79 49, (010)52 69 43,
Էլ. հասցե info@bless.am
Վեբկայք http://www.bless.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:30:34

Պայմաններ

Թարմացված է 28.09.2015

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
1.Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, կանխիկ և/կամ անկանխիկ եղանակով: 

2.Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ձեռնարկատիրական ծրագրեր իրագործելու նպատակով: 3.Վարկի նվազագույն գումարը 1.000.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):

4. Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ և շարժական տարատեսակ գույք: 

5. Վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գնահատված արժեքի 60%:
6. Տրամադրվում են նաև վարկային գծեր /վերականգնվող և չվերականգնվող/:  
մինչև 8 տարի, կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան 18-22%

ծառայության միանվագ վճարներ`

1.վարկային հայտի ուսումնասիրության համար- 15.000-35.000 ՀՀ դրամ,

2.վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 0,7- 1,1%-ի չափով

Թարմացված է 14.10.2016

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու) - 23%
ծառայության միանվագ վճարներ`
1.վարկային հայտի ուսումնասիորւթյան համար - 25.000 ՀՀ դրամ,
2.վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 1,7%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 5.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 40%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 4,5 տարի, վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա եղանակով
Ավտոմեքենաների գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու)   24%
ծառայության միանվագ վճարներ`
1.վարկային հայտի ուսումնասիորւթյան համար - 25.000 ՀՀ դրամ,
2.վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 2%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 400.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 2.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 30%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 2 տարի, վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա եղանակով
Անշարժ գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   20-23%
ծառայության միանվագ վճարներ`
1.վարկային հայտի ուսումնասիորւթյան համար – 15.000 ՀՀ դրամ,
2.վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 0,7 – 1,0%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 1.500.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 15.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 60%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 7 տարի, կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան
Շարժական գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   22-24%
ծառայության միանվագ վճարներ`
1.վարկային հայտի ուսումնասիորւթյան համար – 25.000 ՀՀ դրամ,
2.վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 1,2 – 1,4%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 8.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 45%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3,5 տարի, վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա եղանակով
«ՈՍԿԻ-ՊԱՐԶ» - 21-23%
ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,7-0,9%-ի չափով, ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 5.900 ՀՀ դրամից
Վարկի նվազագույն չափը 30.000-200.000 ՀՀ դրամ է /կապված վարկի տրամադրման ձևից/, առավելագույն չափ չի սահմանվում: Վարկի ապահովումը` ոսկյա իրեր: 
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, կապված վարկի տրամադրման ձևից:
Վարկի մարման ձևը` ժամկետի վերջում կամ անուիտետային:
«ՈՍԿԻ-ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» - 21%-23%

ծառայության միանվագ վճար`
1.500-4.900 ՀՀ դրամ
Վարկի նվազագույն չափը 150.000 ՀՀ դրամ է:  
Վարկի ապահովումը` ոսկյա իրեր անհրաժեշտության դեպքում`նաև երաշխավորություն:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, վարկի մարման ձևը` անուիտետային
«ՈՍԿԻ-ԲԼԵՍՍ»   - 23%

ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 1,7%-ի չափով, ոչ ավել 13.600 ՀՀ դրամ
Ոսկու գնահատված արժեքի մինչև 200%-ի չափով: 
Վարկի նվազագույն չափը 200.000 ՀՀ դրամ է, առավելագույնը`1.200.000 ՀՀ դրամը: 
Վարկի ապահովումը` ոսկյա իրեր և երաշխավորություն: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, վարկի մարման ձևը` անուիտետային

Թարմացված է 14.06.2013

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի ձեռք բերման, կառուցման վարկեր 30%,
Կանխավճարի փոխարեն կարող է գրավադրվել լրացուցիչ գույք
ՀՀ դրամով - 15-19%
ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիորւթյան համար - 15.000-25.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 0,3- 0,7 %-ի չափով
Մինչև 25.000.000 ՀՀ դրամ,
գրավի գնահատված արժեքի 50-70%
մինչև 15 տարի, կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան 

Գույքի ապահովագրումը պարտադիր պայման չէ
Վաղաժամկետ մարման տույժ չի սահմանվում
Անշարժ գույքի վերանորոգման,
վերակառուցման վարկեր
  ՀՀ դրամով - 18-20%
ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիորւթյան համար - 15.000-20.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման համար - տրամադրվող վարկի գումարի 0,5- 0,7 %-ի չափով
Մինչև 15.000.000 ՀՀ դրամ,
գրավի գնահատված արժեքի 50%
մինչև 8 տարի, կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան 

Գույքի ապահովագրումը պարտադիր պայման չէ
Վաղաժամկետ մարման տույժ չի սահմանվում

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo