Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերություն - Հայաստանի ապահովագրական ընկերություններ

 

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը և ներդրողն է «Ռոսգոսստրախ» ՍՊԸ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանում ապահովագրական քաղաքակիրթ շուկայի ստեղծմանը` Հայաստանի քաղաքացիների համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովագրական տարբեր տեսակների ծառայությունների պահանջարկը ձևավորելու և բավարարելու միջոցով:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով.

- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն
- Բժշկական ապահովագրություն
- Արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրություն
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Բեռների ապահովագրություն
- Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
- Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն
- Երաշխիքի տրամադրում

Ռիսկերը դիվերսիֆիկացնելու և հուսալի վերաապահովագրական ծածկույթ ապահովելու նպատակով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը համագործակցում է այնպիսի վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են " Scor Global P & C ”, " Polish Re ”, " Reinsurance Company SAVA ” Ltd , " Catlin Syndicate at Lloyd ’ s ”, " Munich Re ”, ОАО "Русское перестраховочное общество”, ЗАО "Страховая Компания Эйс”, ОАО "Росгосстрах”. Վերաապահովագրական ծածկույթը ապահովվում է ինչպես օբլիգատոր, այնպես էլ ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրերով:

Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբնական շրջանում կազմում էր 612,5 միլիոն ՀՀ դրամ (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար): Այսօր այն կազմում է ավելի քան 1,2 միլիարդ ՀՀ դրամ (3,3 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության աշխատողների թիվը կազմում է 85:

Գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյան
Հասցե ՀՀ, Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1
Հեռախոսահամար (010)59 10 10, (010)50 07 70, (010)50 22 77
Էլ. հասցե info@rgs.am
Վեբկայք http://www.rgs.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:39:06


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo