Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Շաբաթ, Ապրիլ 20
12 առաջարկ
2 առաջարկ
8 առաջարկ
4 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 01.04.2024«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը հիմնվել է 1998թ. Երեւանում Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային եւ միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը:Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերն են`Մագիստրատուրա` «Հաշվապահական հաշվառում եւ հարկում» մասնագիտությամբՀՈՒՄԿ հիմնադրամի մագիստրատուրան բարեհաջող կերպով անցել է պետական հավատարմագրման գործընթացը դեռեւս 2007թ. (մասնագիտության պետական հավատարմագրեր No. 181 եւ 182): Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:Առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրի տեւողությունը 2 տարի է: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան եւ երեկոյան ժամերին: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ «Հաշվապահական հաշվառում եւ հարկում» մասնագիտությամբ: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի հիման վրա:Մագիստրոսական ծրագրի առանձնահատկություններն են`- ՈՒսումնական ծրագիրը համապատասխանեցված է մասնագիտական որակավորում շնորհող ազգային եւ միջազգային կազմակերպությունների պահանջներին:- Բուհում դասավանդում են հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային եւ իրավական ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետները:- Կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն կազմակերպություններում:- Բուհն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:- Բուհը հագեցված է հարմարավետ կահավորված լսարաններով, ժամանակակից համակարգչային լսարանով եւ մասնագիտական հարուստ գրադարանով:- Բուհի շրջանավարտների ավելի քան 90%-ը ապահովված է աշխատանքով:ՀՈՒՄԿ հիմնադրամն առաջարկում է նաեւ`Սկսնակ հաշվապահների պատրաստման դասընթացՀաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնն առաջին մասնագիտացված կառույցն էր Հայաստանում, որ առաջարկեց Սկսնակ հաշվապահների պատրաստման միջնաժամկետ դասընթաց: Այն ուղղված է բոլոր նրանց, ովքեր ուզում են սկսել լիովին նոր, լավ պահանջարկ ունեցող մասնագիտություն։ Դասընթացի կառուցվածքը մոդուլային է՝ բաղկացած է 3 փուլից։ Ընդհանուր տեւողությունը 3 ամիս է, ներառում է հետեւյալ առարկաները`- Հաշվապահական հաշվառում եւ ՀՀ հաշվային պլան,- ՀՀ հարկային համակարգ,- Պրակտիկ հաշվապահություն համակարգչային հաշվապահական ծրագրով /ՀԾ-Հաշվապահ կամ 1C-Ձեռնարկություն/Վերապատրաստման դասընթացներ գործող հաշվապահների եւ գործարարների համարԱյս դասընթացները նախատեսված են գործող հաշվապահների եւ գործարարների համար, ովքեր նպատակ ունեն զարգացնելու եւ թարմացնելու իրենց գիտելիքները, քանի որ հաշվապահական հաշվառումը դասվում է գործարարության այն ոլորտին, որտեղ օրենսդրական փոփոխություններն ամենահաճախն են տեղի ունենում եւ մասնագետների համար շատ կարեւոր է տեղեկացված լինելը: - Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ /IFRS/- ՀՀ հաշվային պլան- Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում- ՀՀ հարկային համակարգի փոփոխությունները- ՀՀ հարկային համակարգի կիրառությունները- ՀՀ հարկային համակարգի ընդլայնված դասընթաց- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն- Ֆինանսական կառավարում - Աուդիտի միջազգային ստանդարտներ- Ինքնարժեքի հաշվառում- Տնտեսական իրավունք- Բանկային հաշվապահություն- Ապահովագրական ընկերությունների հաշվապահություն- Տրանսֆերային գնագոյացում - Տնտեսագիտության հիմունքներ- Աշխատանքային օրենսդրություն- Կադրային գործ- Նախագծերի գործնական կառավարում- Նախագծերի կառավարում (PMP® քննության նախապատրաստում)- Հաշվապահական ծրագրեր /ՀԾ-Հաշվապահ կամ 1C-Ձեռնարկություն/- Համակարգչային ծրագրեր /Windows Word, Excel, Access/:Դասընթացի մասնակիցներին տրվում են անհրաժեշտ գրքերն ու Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի կողմից մշակված ուսումնական նյութերը: Խմբերը հավաքագրվում են պարբերաբար: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր:
19.04.2024 | 18:01 Նորություններ
Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
17.04.2024 | 23:10 Հոդվածներ
«Էմ Բի Լեգալ». Ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար
12.04.2024 | 18:10 Նորություններ
Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
12.04.2024 | 17:21 Նորություններ
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ հնարավոր են IDBank-ի VISA քարտերով
16.04.2024 | 15:44 Նորություններ
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը վերադառնում է 21 տարի անց
01.04.2024 | 17:31 Նորություններ
Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը
05.04.2024 | 17:46 Հարցազրույցներ
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
11.04.2024 | 10:46 Նորություններ
Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը
19.03.2024 | 12:51 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ
20.03.2024 | 17:49 Նորություններ
Հաճախորդների միջազգային օր՝ IDBank-ում. սպասարկել է բանկի ղեկավար կազմը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau