Երեւանի ֆինանսական ակադեմիա - Թրեյնինգ-ընկերություններ Հայաստանում

Հիմնադրվել է 1990 թվականին: Անցել է պետական հավատարմագրում 2001թ. (արտոնագիր N 025 16.10.2000թ. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.)

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Ակադեմիայի կառույցում գործում են`

- Բանկային-տնտեսագիտական ինստիտուտը
- Բազային քոլեջը
- Ավագ դպրոցը

Գործում են հետևյալ մասնագիտությունները`

Ֆինանսներ և վարկ
(մասնագիտացում` ֆինանսներ, միջազգային ֆինանսներ, ֆինանսական մենեջմենթ, բանկային գործ, մաքսային գործ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում)

Հաշվապահական հաշվառում և աուդիտ
(մասնագիտացում` բանկային հաշվառում և աուդիտ, հարկեր և հարկագրում)

Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում
(մասնագիտացում` անշարժ գույքի գնահատում )

Ուսման տևողությունը չորս տարի է:

Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար , որոնք ցանկանում են ստանալ երկրորդ մասնագիտական կրթություն, ուսման տևողությունը սահմանվում է երկու տարի:

Մինչև այժմ Ակադեմիան տվել է շուրջ 1420 շրջանավարտ, որից 83% աշխատում են հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, բանկային և հարկային համակարգերում:

Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան իրականացվում է հանրապետության առաջատար բանկերում (Հայէկոնոմբանկ, Յունիբանկ, Արդշինինվեստբանկ, ԲՏԱ Բանկ), հարկային և ֆինանսական կառույցներում:

ՈՒսուցումը կատարվում է առկա և հեռակա:

Ակադեմիայում գործող բազային քոլեջ ընդունվում են հանրակրթական միջնակարգ ուսուցման հենքի վրա հարցազրույցով: Առաջադեմ շրջանավարտները , ստանալով կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ որակավորումը, ուսումը կարող են շարունակել ակադեմիայի համակարգում ցանկացած մասնագիտությամբ:

Գործում է նաև նախապատրաստական բաժանմունք աբիտուրենտների համար, որոնք հետագայում կարող են ընդունվել ակադեմիայի ցանկացած բաժին առանց ընդունելության քննություններ հանձնելու:

Ակադեմիայի կառույցում գործում է նաև ավագ դպրոց , որի շրջանավարտները, ստանալով ատեստատ, կարող են ուսուցումը շարունակել ակադեմիայում:

Ֆինանսական Ակադեմիայում գործում է վերոհիշյալ մասնագիտությունների գծով միակ հավատարմագրված մագիստրատուրան: 2006թ.-ից սկսել է գործել նաև ասպիրանտուրան:

Մագիստրատուրայում կարող են սովորել ոչ միայն շրջանավարտները, այլև բակալավրի աստիճան ունեցող այլ բուհերի շրջանավարտներ:

Ուսման տևողությունը երկու տարի է:

Ակադեմիայում գործում է գիտական խորհուրդ, ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն:

Կազմակերպվում են ամենամյա ավանդական գիտաժողովներ նվիրված ազգային տնտեսության հիմնահարցերին: Ակադեմիան հրատարակում է, ինչպես նաեւ հովանավորում է մասնագիտական դասագրքերի , ուսումնա-մեթոդական ձեռնարկների տպագրումը:

Գործում է գրադարան 6000 կտոր մասնագիտական գրականությամբ:

Ակադեմիան ուշադրություն է դարձնում ուսանողների համակարգչային և լեզվական պատրաստվածությանը, "Ֆուջի” մասնագիտացված քոլեջի հետ համատեղ գործում է Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոն: Բացի հիմնական օտար լեզվից, ուսանողների ընտրությամբ կատարվում է լրացուցիչ երկու օտար լեզուների անվճար ուսուցում (ֆրանսերեն և իսպաներեն ): Գործում է նաև համակարգչային կենտրոն: Հրատարակվում է "Ֆինանսիստ” ուսանողական լրագիր:

 

Ռեկտոր Էդուարդ Գասպարյան
Հասցե Արաբկիր 27 փ ,1/6 շ. 47 շինություն
Հեռախոսահամար (010)53 43 96, (010)32 86 07, (010)32 91 48
Էլ. հասցե adm@npc.am
Վեբկայք http://www.finacademy.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:31:20


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo