Անելիք Բանկ

Թարմացված է. 16.05.2017

«Անելիք Բանկ»-ը հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996 թվականից «Անելիք» փայատիրական կոմերցիոն բանկը գրանցվել է եւ սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:

2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ-ն վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 9 լիցենզիա:

Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, «ArCa» ՓԲԸ բաժնետեր, MasterCard եւ VISA համակարգերի անդամ:

Բանկն ունի 14 մասնաճյուղեր, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում, Սևանում եւ Վանաձորում:

Բանկի բաժնետերերն են՝
Fistoco ընկերություն (Վարդան Դիլանյան)՝ 60%,
Credit Bank (Tarek J. Khalefe)` 40%:

2017 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 43,332,803 հազ. դրամ, ակտիվները՝ 283,144,115 հազ. դրամ, պարտավորությունները՝ 239,811,312 հազ. դրամ:

 

Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյան
Հասցե 0010, Երեւան, Վարդանանց 13
Հեռախոսահամար (010)59 33 33
Ֆաքս (010)59 33 10
Էլ. հասցե anelik@anelik.am
Վեբկայք http://www.anelik.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo