Հայբիզնեսբանկ

Թարմացված է. 28.04.2016

Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված "Հայինվեստբանկ” փայատիրական բանկի իրավահաջորդ:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.:

2006 թվականին "Հայինվեստբանկի” բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական "Ուկրպրոմբանկը” եւ ուկրաինական ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին Բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 10.08.2010թ-ին ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերը, և Բանկի բաժնետերեր մնացին "Ուկրպրոմբանկը” և Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 2011 թվականի հուլիսի 19-ին բաժնետոմսերի 100% բաժնետեր դարձավ ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը:

2006թ. օգոստոսի 10-ին "Հայինվեստբանկ”-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել "Հայբիզնեսբանկի”:

19.07.2011թ. դրությամբ "Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի բաժնետերերն հանդիսանում է ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը 100%:

Բանկը հանդիսանում է SWIFT, Anelik, Быстрая Почта, Money Gram, Intelexpress, , Ria Money Transfer, Unistream և Coinstar միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաև ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:

Բանկն ունի 31 մասնաճյուղ, որից 12-ը` Երեւանում, 12-ը` ՀՀ մարզերում և 7-ը` ԼՂՀ-ում:

2016 թ. հունիսի 30 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 32,024,006 հազ. դրամ, ակտիվները՝ 330,917,890
հազ. դրամ, պարտավորությունները՝ 298,893,884 հազ. դրամ:

Վարչության նախագահ Արսեն Միքայելյան
Հասցե Երեւան, Նալբանդյան 48
Հեռախոսահամար (010)59 20 20, (010)59 20 00, (010)54 58 35,
Էլ. հասցե info@armbusinessbank.am
Վեբկայք http://www.armbusinessbank.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:34:47


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo