Թրասթ Աուդիտ - Հայաստանի աուդիտորական եւ քոնսալթինգային ընկերություններ

Թարմացված է. 17.02.2015

 

"Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն մատուցում է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: "Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք:

Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության աուդիտը ապահովում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշների հավաստիության ստուգում, այլ նաև օգնում է խուսափել տարբեր սխալներից և ժամանակին շտկել դրանք:

Ընկերության աուդիտորները նպատակ չեն հետապնդում մեղադրել հաճախորդ կազմակերպություններին թույլ տրված սխալների համար, այլ օգնում են հայտնաբերել դրանք, նվազեցնել հարկային ռիսկերը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ստուգմանը: Որակավորված աուդիտորի կամ խորհրդատուի հետ շփումը "Թրասթ Աուդիտ”-ը դիտարկում է որպես հաճախորդ ընկերության ֆինանսական աշխատակիցների որակավորման բարձրացման լրացուցիչ միջոց:

Ծառայություններ

Աուդիտորական ծառայություններ

- տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
- միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
- ընդհանուր կամ թեմատիկ աուդիտ
- աուդիտին հարակից ծառայություններ` աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա
- դրամաշնորհային ծրագրերի աուդիտ
- ներքին աուդիտի ծառայություններ

Խորհրդատվական ծառայություններ

- ֆինանսական խորհրդատվություն
- հարկային խորհրդատվություն
- իրավաբանական խորհրդատվություն
- կառավարչական խորհրդատվություն

Այլ ծառայություններ

- հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում
- հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
- հաշվապահական ծրագրերի ներդրում, ուսուցում և սպասարկում
- գործարար (բիզնես) պլանի կազմում
- ֆինանսական հաշվետվությունների կազմում
- ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
- հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն
- հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում

Տնօրեն բաժնետեր Հայկ Մարգարյան
Հասցե ք. Երևան, Ա. Արմենակյան 2/5
Հեռախոսահամար (010)516111, (096)525084, (010)655111
Էլ. հասցե info@trustaudit.am
Վեբկայք http://www.trustaudit.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:32:54


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo