Բի Էս Սի

Թարմացված է. 29.09.2014

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC Business Support Center) խորհրդատվական, հետազոտական եւ թրեյնինգային ծառայություններ մատուցող եւ զարգացման ծրագրեր իրականացնող ընկերություն է, որը հիմնադրվել է 1994թ.-ին:  Մի քանի տարի կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր Եվրամիության ՏԱՍԻՍ (TACIS) նախագծի շրջանակներում: 1996թ.-ից «Բի Էս Սի»-ն դարձել է մասնավոր եւ ինքնաֆինանսավորվող ընկերություն:

Ընկերությունը կազմված է բիզնեսի կառավարման, մարքեթինգի, անձնակազմի կառավարման եւ տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում փորձառու եւ ստեղծագործ մասնագետներից, ովքեր ունեն մասնավոր հատվածում տարիների փորձ եւ համապատասխան հմտություններ:

«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնն առ այսօր իրականացրել է`

- ավելի քան 1,100 թրեյնինգներ, սեմինարներ, երկարաժամկետ դասընթացներ եւ այլ ուսուցողական ծրագրեր՝ մասնավոր ընկերությունները, հասարակական հատվածը, միջազգային կազմակերպությունները եւ համայնքները ներկայացնող ավելի քան 12.000 մասնակիցների համար,
- մոտ 650 բիզնես եւ ներդրումային ծրագրերի ու ֆինանսավորման առաջարկների մշակում` հայկական եւ արտասահմանյան ընկերությունների, միջազգային կազմակերպությունների համար,
- շուրջ 70 խոշոր հետազոտություն եւ ուսումնասիրություն` արդյունաբերության եւ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում  եւ տարածաշրջաններում:
«Բի Էս Սի»-ն առաջարկում է հետեւյալ ծառայությունները` խորհրդատվություն, դասընթացներ, քոուչինգ, անձնակազմի կառավարում եւ առաջնորդում, հետազոտություն, բիզնեսի եւ ծրագրերի գնահատում ու վերլուծություն:

Խորհրդատվական ծառայություններ

- Բիզնես պլանի եւ ներդրումային ծրագրերի մշակում
- Բիզնեսի կառավարում
- Մարքեթինգ եւ հանրության հետ կապեր
- Կազմակերպության ռազմավարության մշակում
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (CSR)

Քոուչինգի ծառայություններ

- Անհատի կամ կորպորատիվ հաճախորդի նոր հնարավորությունների բացահայտում, թաքնված պոտենցիալի եւ ռեսուրսների բացահայտում
- Առաջացած խնդիրների լուծումների բացահայտում, արդյունավետության բարձրացման ճանապարհների բացահայտում
Անձնակազմի կառավարման ծառայություններ
- Անձնակազմի կառավարման համակարգի մշակում, ներդրում եւ դիագնոստիկա, աշխատակազմի աշխատանքի կատարողականի գնահատում
- Ձեռնարկության գործունեությանը համապատասխան կազմակերպչական կառուցվածքի նախագծում
- Աշխատակազմի հավաքագրում
- Աշխատավարձերի սահմանման (աստիճանավորման) համակարգի մշակում, աշխատանքային նկարագրերի կազմում
- Աշխատակազմի աշխատանքային ձեռնարկների մշակում, մոտիվացիոն համակարգի մշակում եւ ներդրում
- Աշխատակազմի կարողությունների զարգացում եւ թիմերի կառուցում

Հետազոտական ծառայություններ

- Շուկաների, սպառողների նախասիրությունների հետազոտություն եւ վերլուծություն
- Ներդրումային դաշտի հետազոտություն
- Վիճակագրական եւ մրցունակության հետազոտություն
- Շուկայում մրցակիցների մասնաբաժնի եւ չափի սահմանում
- Գնային քաղաքականության փոփոխությունների ազդեցության բացահայտում
- Թաքնված գնումներ - ծառայության որակի հսկում եւ/կամ մրցակիցների վելուծություն (mystery shopping)

Բիզնեսի եւ բաժնեմասի արժեքի գնահատման ծառայություններ

- Արտաքին եւ ներքին գործոնների հիման վրա բիզնեսի իրական արժեքի վերլուծություն
- Կառավարմանը ընկերության բաժնետերերի ներգրավվածության, տվյալ ոլորտի զարգացման միտումների, մրցակցային գործոնների բացահայտում
- Շահույթի (վնասի), ինպես նաեւ առաջիկա 1-2 տարիների կանխատեսումների վերլուծություն  

Ծրագրերի գնահատման ծառայություններ

- Զարգացման ծրագրերի արդյունավետության գնահատում
- Բիզնես եւ ներդրումային ծրագրերի գնահատում
- Ծրագրերի իրագործելիության եւ ռազմավարության արդյունավետության գնահատում
- Գովազդային արշավների արդյունավետության գնահատում

Ուսուցողական/թրեյնինգային եւ վերապատրաստման ծառայություններ

- Ֆոնդերի հայթայթում (fundraising) եւ ծրագրային առաջարկի մշակում
- Արդյունավետ բիզնես հաղորդակցություն եւ բանակցության հմտություններ
- Մարքեթինգ եւ PR
- Արդյունավետ վաճառքի հմտություններ
- Բիզնես պլանի մշակում
- ՀՀ Հարկային օրենսդրության հիմունքներ եւ փոփոխություններ
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հիմունքներ եւ փոփոխություններ
- Դասընթացավարների եւ խորհրդատուների վերապատրաստում (TOT/TOC)

2000թ.-ին «Բի Էս Սի»-ն պարգևատրվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի «Գերազանցության վկայական»-ով, իսկ 2006թ.-ին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից «Գերազանցության վկայական»-ով (JICA) Հայաստանում գործարարության զարգացմանը նպաստող ծառայությունների մատուցման գերազանց որակի համար: 2011թ.-ին ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանը ստացել է լիցենզավորում Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտի կողմից` իրականացնելու սերտիֆիկացիոն դասթընացներ կառավարման խորհրդատուների համար:

«Բի Էս Սի»-ն անդամակցում է մի շարք հեղինակավոր կազմկարպությունների, որոնցից են` Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքը, ՄԱԿ-ի Գլոբալ Պայմանագիրը, Հայաստանի Գործատուների Միությունը, ԱՄՆ Առեւտրի Պալատը Հայաստանում, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատը, Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը:

«Բի Էս Սի»-ն համագործակցում է նաեւ Հոլանդիայի, Իսպանիայի, Բելգիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի եւ այլ երկրների խորհրդատվական եւ մասնագիտական ուսուցում մատուցող մի շարք ընկերությունների հետ` իրականացնելով բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք ուղղված են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Ընկերությունը նաեւ հանդիսանում է մի շարք գրքերի հեղինակ: Վերջին շրջանում հրատարակված գրքերն են` «Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» եւ «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»:

Տնօրեն–բաժնետեր Սամվել Գևորգյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, 0002, Եկմալյան 6, «ԲԻԶՆԵՍ ՊԱԼԵ», II հարկ
Հեռախոսահամար (010)57 47 78, (010) 53 23 13, (011)57 47 78, (077/099) 57 47 78
Էլ. հասցե bsc@bsc.am, marketing@bsc.am
Վեբկայք http://www.bsc.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo