ԼայթՍոֆթ

Թարմացված է. 11.10.2011

«ԼայթՍոֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին, ընկերությունը հիմնականում զբաղվում է ապահովագրական, ներդրումային և այլ ֆինանսական հաստատությունների գործունեության ավտոմատացման համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի մշակմամբ և սպասարկմամբ:

«ԼայթՍոֆթ»-ը ի սկզբանե ստեղծվել էր տնտեսության որոշակի, մասնավորապես, ապահովագրական ոլորտի ավտոմատացման նպատակով, սակայն կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է հաստատուն տեղ զբաղեցնել ընդհանրապես ավտոմատացման համակարգերի մշակման և սպասարկման շուկայում, տարեցտարի արձանագրելով գործընկերների թվի դինամիկ աճ:

Բարձր տեխնոլոգիաների կտրուկ աճ ապրող այս ժամանակներում ընկերության հիմնական առաքելությունն է` զարգանալ ժամանակին համընթաց, մշտապես առաջարկելով նոր ապրանքատեսակներ եւ արդիական ծառայություններ:

Ծառայություններ

Ապահորագրական ընկերություններին առաջարկում է հետևյալ ավտոմատացված համակարգերը

  • LiteInsurance` ապահովագրական ընկերության ողջ գործունեության ավտոմատացման համար նախատեսված համակարգ:
  • LiteInsuranceOnline` ապահովագրական ընկերության գործակալական ցանցի ավտոմատացման համար նախատեսված համակարգ:
  • LiteSite` ապահովագրական ընկերության կորպորատիվ կայք, որի մեջ ներառվում են ապահովագրական հաշվիչներ, առցանց վճարային համակարգեր, ապահովագրական ընկերության հաճախորդների համար նախատեսված համակարգ:

Ներդրումային ընկերություններին է առաջարկում հետևյալ ավտոմատացված համակարգերը

  • LiteInvestment` ներդրումային ընկերության գործունեության ավտոմատացման համար նախատեսված համակարգ:
  • LiteDepositary` բաժնետոմսերի, պարտատոմսերի, մուրհակների, ֆյուչերսների, օպցիոնների և արժեթղթերի այլ տեսակների հաշվառում:

Արտոնագրված ծրագրերի վաճառք.

Ընկերությունը հանդիսանում է մի շարք ընկերությունների` Microsoft, Kaspersky, DrWeb, Symantec և այլն, արտոնագրված ծրագրերի վերավաճառող:

Պլաստիկ քարտեր, տպիչներ երաշխիքային սպասարկում և տպագրություն

EVOLIS ֆիրմայի տպիչների և բաղկացուցիչ մասերի վաճառ: Երաշխիքային սպասարկում: Պլաստիկ քարտերի տպագրություն` երկամսյա երաշխիքով:

Ինտերնետային կայքերի նախագծում, մշակում և ներդնում

Ցանկացած բարդության ինտերնետային կայքերի նախագծում և մշակում: Կայքերի կառավարման համակարգ` LiteCMS:

Հասցե ՀՀ ք.Երևան, Նար-Դոս 1 նրբ. 4/3-7
Հեռախոսահամար (060)50 00 22, (060)51 00 22,
Էլ. հասցե info@litesoft.am
Վեբկայք http://www.litesoft.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo