PR եւ կոմունիկացիոն MediaBrand գործակալությունը հիմնադրվել է 2003թ. “Մեդիամաքս” լրատվական գործակալության հիմնադիրների կողմից:
MediaBrand-ը բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական եւ ներդրումային ընկերություններին առաջարկում է ծառայությունների լայն տեսականի.
- ընկերությունների ամբողջական PR-ապահովություն;
- տեղեկատվական առիթների ստեղծում;
- աշխատանք ԶԼՄ-ների հետ;
- միանվագ ծառայություններ` մամուլի հաղորդագրություններ պատրաստելուց մինչեւ պատվիրատուի հեռուստատեսային հարցազրույցի կազմակերպում;
- event management: մամլո ասուլիսներ, շնորհանդեսներ եւ այլն;
- բջջային կոնտենտի եւ բջջային մարկետինգի ծառայություններ;
- ԶԼՄ-ների մոնիտորինգ եւ մամուլի վերաբերմունքի վերլուծություն:
MediaBrand-ը թողարկում է ամենամսյա “Հայաստանի ֆինանսական շուկան ԶԼՄ-ներում” վերլուծական հաշվետվությունը, որը պատրաստվում է 25 ԶԼՄ-ների` 8 հեռուստաընկերության, 12 թերթի, 5 լրատվական գործակալության ու ինտերնետային ԶԼՄ-ների ամենօրյա մոնիտորինգի հիման վրա:
Հաշվետվությունը բաղկացած է 4 բաժնից.
1. Վերլուծական մաս ու գծագրեր: 2. Օրիգինալ հրապարակումների պատճեններ /քլիփինգ/: 3. ԶԼՄ հրապարակումներ ըստ բաժինների: 4. DVD-դիսկ` հեռուստասյուժեների ձայնագրությամբ:
MediaBrand-ը հանդիսասել է Ռուսաստանում Հայաստանի Տարվա (2006), Ֆրանսիայում Հայաստանի Տարվա (2006-2007), “Սուրբ Հայաստան` վերադարձ տուն” ցուցահանդեսի (2007) պաշտոնական PR-գործընկերը: Իրականացված նախագծերի ամբողջական ցանկը հասանելի է այստեղ .
MediaBrand-ի առավելություններն են. ծառայությունների սինխրոնիզացիան, լավ կապերը Հայաստանի ԶԼՄ-ների հետ, ֆինանսական հատվածի հետ սերտ համագործակցությունը, գործադիր իշխանության հետ գործակցության հարուստ փորձը:
Տնօրեն |
Արա Թադեւոսյան |
Փոխտնօրեն |
Կարեն Անտոնյան |
Մենեջեր |
Զարուհի Տոնապետյան |
Հասցե |
ՀՀ, 0019, Երեւան, Բաղրամյան 1-32 |
Հեռախոս |
(10) 54 44 42, 54 54 31 |
Ֆաքս |
(10) 54 54 37 |
Էլ. փոստ |
ceo@mediabrand.am, zara@mediabrand.am |
Վեբ-կայք |
http://www.mediabrand.am |













Տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ-կայք



