IDram


IDram

«IDram» ԻՎՀ-ը (http://www.idram.am) մշակվել եւ ներդրվել է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի կայացման գործում հարմարավետ գործիք տրամադրելու նպատակով:

«IDram»-ը էլեկտրոնային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով: Համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետ օգտագործողներին առցանց վճարումներ կատարելու տարատեսակ ծառայությունների, ապրանքների համար և իրականացնել դրամական փոխանցումներ:

Համակարգում գրանցվելով հաճախորդը ստանում է «IDram» ID, որը հնարավորություն է տալիս մուտք գործել հաճախորդի անձնական էջ և օգտվել համակարգի ծառայություններից:

«IDram» ԻՎՀ-ն աշխատում է լիովին առցանց ռեժիմում` հատուկ ծրագրային լուծում, կամ որևէ ծրագրի տեղադրում համակարգչի վրա չի պահանջվում: Մուտք գործելու անվտանգությունը ապահովվում է «SSL» լուծումների շնորհիվ, ինչը բացառում է հաճախորդի համակարգչից դեպի «IDram» ԻՎՀ և հակառակ ուղարկվող ինֆորմացիայի կորուստը:

«IDram» ԻՎՀ-ն կանխավճարային համակարգ է. հաճախորդը կատարում է կանխավճար, հետագայում «IDram» ԻՎՀ-ին կանխավճարի չափով ծառայությունների մատուցման կամ ապրանքների դիմաց վճարումներ կատարելու հանձնարարություններ տալու պայմանով:

«IDram» ID-ում էլեկտրոնային միավորներ կարելի գոյացնել հետեւյալ եղանակներով. բանկային փոխանցման, կանխավճարային քարտերի, VISA/Master պլաստիկ քարտերի, ինչպես նաեւ կանխիկ գումարի մուտքագրման միջոցով ընկերության դրամարկղ կամ գործընկերների սպասարկման կետեր ("Հայբիզնեսբանկի" եւ "Արդշինինվեստբանկի" ցանկացած մասնաճյուղի դրամարկղերում) եւ տերմինալներ: «IDram» միավորները կարելի է կանխիկացնել հետեւյալ եղանակներով. բանկային փոխանցում ստացողի հաշվին, գործընկերների սպասարկման կետերի կամ ընկերության դրամարկղի միջոցով:

Idram-ի հաշիվը կարելի է լիցքավորել նաեւ ArCa վիրտուալ քարտի միջոցով:

Համակարգը տրամադրում է հետեւյալ առցանց ծառայությունները.

  • Կոմունալ վճարումներ

  • Վարկերի մարումներ

  • Դրամական փոխանցումներ

  • Փին-կոդերի վաճառք (բջջային կապ, IP հեռախոսակապ, ինտերնետ)

  • Բազմատեսակ ապրանքների վաճառքի դիմաց վճարումներ (տեխնիկա, հագուստ, աուդեո-վիդեո սկավառակներ, նվերներ եւ ծաղիկներ)

  • Բուքմեյքերական խաղադրույքներ

  • Առցանց հայտարարությունների տեղադրման դիմաց վճարումներ (անշարժ գույք, տեխնիկա, ավտոմեքենաներ եւ այլն)
  • Հարկերի եւ տուրքերի ընդունում

  • Հասցե ՀՀ, ք. Երեւան 0010, Հանրապետության 49, 7/1
    Հեռախոս (10) 56 97 07, 54 65 44
    Էլ. փոստ info@idram.am
    Վեբ. կայք http://www.idram.am
    Արժույթ
    NASDAQ OMX
    Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

    USD 370.16 - 0.25
    GBP 578.34 - 1.13
    EUR 482.95 - 1.29
    RUR 12.24 - 0.04