

Երեւան/Մեդիամաքս/. «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «պատրանք» է համարում ակնկալիքներն այն մասին, թե Հայաստանում կլինեն շատ հանրային ընկերություններ:
Վերջին նորություններ
ՀՀ եւ ՌԴ համաձայնագիր կկնքեն Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու մասին
«Ամերիաբանկը» մրցանակ ստացավ «Կոմերցբանկից»
Կազմավորվեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն”
«Հայաստանը փոքր երկիր է փոքր տնտեսությամբ, որտեղ բացակայում են տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող ընկերությունները, հետեւաբար, ակնկալել, թե Հայաստանում կլինեն շատ հանրային ընկերություններ, պարզապես պատրանք է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, խոսելով կապիտալի հայաստանյան շուկայի եւ ներդրումային բանկինգի հեռանկարների մասին` Ռուբեն Վարդանյանը կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, մեծ թվով հայաստանյան ընկերությունները պարտքային ռեսուրսներ կներգրավեն արժեթղթերի թողարկման միջոցով:
«Իհարկե, այնպիսի պրոֆեսիոնալ ներդրումային բանկինգ, ինչպիսին Ամերիկայում է, մեզ մոտ երբեք չի լինի, սակայն այն չկա նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ նույնիսկ արեւմտաեվրոպական մի շարք երկրներում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նա ընդգծել է Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը` նշելով, որ երկիրը սեփական «երկար փողերի» սուր կարիք է զգում:




















