

Երեւան/Մեդիամաքս/. “Ինեկոբանկը” USAID FS Share Program-ի հետ համատեղ սկսում է նոր ծառայութան մշակումը արտադրության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտի կորպորատիվ հաճախորդների համար:
Վերջին նորություններ
ՀՀ եւ ՌԴ համաձայնագիր կկնքեն Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու մասին
«Ամերիաբանկը» մրցանակ ստացավ «Կոմերցբանկից»
Կազմավորվեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն”
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, ծրագրի նպատակն է նպաստել փոքր եւ միջին ձեռնարկությունների վաճառքների ծավալների ավելացմանը` կարճաժամկետ շրջանառու կապիտալի ֆինանսավորման նոր արդյունավետ մեխանիզմի կիրառման միջոցով: Տվյալ պարագայում խոսքը գնում է Գնման հայտի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing) ծառայության մասին:
Ծառայությունը իրենից ներկայացնում է շրջանառու միջոցների Ֆինանսավորում, որը ապահովված է հաստատված գնման հայտով կամ վաճառքի պայմանագրով:
Ծառայության էությունը բանկի հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, փաթեթավորման, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, եւ/կամ արտադրական այլ ծախսերի (աշխատավարձեր, փոխադրման ծախսեր եւ այլն) ֆինանսավորումն է:
Գնման հայտի հիման վրա ֆինանսավորման ծառայության մատուցումը հաճախորդներին նախատեսվում է սկսել մեկից երկու ամսվա ընթացքում: Ծրագրի իրականացման համար Ինեկոբանկը կհատկացնի մինչեւ $ 5 մլն վարկային ռեսուրսներ:
Ծրագրի շրջանակներում “Ինեկոբանկը” կտրամադրի տվյալ ծառայությունը հետեւյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ներին`
- տեղեկատվական տեխնոլոգիաներ;
- առողջապահություն;
- տուրիզմ;
- սննդի արդյունաբերություն;
- գյուղատնտեսություն;
- առեւտուր:




















