Նորություններ
Միջբանկային վարկային ռեսուրսների բորսայական նոր հարթակը նախատեսվում է գործարկել ապրիլին 29.01.2010
1
 / 
1

Երեւան /Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն մտադիր չէ 2010 թվականին ներդնել ածանցյալ բորսայական գործիքներ, այսօր հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Կարդացեք նաև.
Մեդիամաքսը գործարկել է Adver.am նախագիծը «100 քայլ» ծրագիրը «սոցիալիստական է իր բնույթով», կարծում է «Ամերիաբանկի» զարգացման դեպարտամենտի տնօրենը “Ամերիաբանկի” կորպորատիվ հաճախորդների թիվը 2009թ. աճել է 67%-ով
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Արմեն Մելիքյանը բացատրել է, որ շուկայի մասնակիցների փոքր թվի լույսի ներքո ներդրման դեպքում ածանցյալ գործիքները հիմնականում կօգտագործվեն սպեկուլյատիվ նպատակներով, այդ պատճառով բորսայի ղեկավարությունը որոշել է հետաձգել այդ գործընթացը:

Խոսելով միջբանկային վարկային ռեսուրսների նոր բորսայական հարթակի ներդրման մասին` Արմեն Մելիքյանն ասել է, որ այդ հարթակը նախատեսվում է գործարկել 2010թ. ապրիլի կեսերին:

Ավելի վաղ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մարքեթինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը տեղեկացրել էր, որ նոր հարթակի գործարկմամբ բորսան շուկայի մասնակիցներին կառաջարկի նոր ծառայություն, որի օրական պահանջարկը կարող է կազմել շուրջ 1 մլրդ դրամ:

«Վարկային հարթակում սկզբնական շրջանում շրջանառվելու է միայն ՀՀ դրամով օվերնայթ (overnight) մեկ օրանոց գործիքը. հետագայում նախատեսվում է ներդնել նաեւ ավելի երկարատեւ ֆինանսական գործիքներ: Այս հարթակում առեւտուրն իրականացվելու է երկկողմանի անընդհատ աճուրդի եղանակով` անանուն ռեժիմով: Հարթակում մասնակցել ցանկացող բանկերի համար կսահմանվի մասնակցության վճար»,- ասել էր Ռուզաննա Սարգսյանը` հավելելով, որ հարթակում իրականացվող գործարքներից բորսայի կողմից գանձվող միջնորդավճարը չափազանց ցածր մակարդակի վրա կպահվի` վարկային ռեսուրսների գնի վրա որեւէ ազդեցություն կանխելու նպատակով:

 

վերադառնալ
Դիտումների քանակը՝  692


Կարծիքներ
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 12.03.2010

USD 392.62 + 1.21
GBP 594.54 + 7.08
EUR 540.01 + 5.34
RUR 13.40 + 0.11