Նորություններ
«Ճգնաժամը չի հանգեցրել անկման ֆոնդային բորսայում, այլ միայն դանդաղեցրել է դրա զարգացումը» 29.01.2010
1
 / 
1

Երեւան /Մեդիամաքս/. Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009 թվականը բավական հաջող էր «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի համար, այսօր Երեւանում հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Կարդացեք նաև.
“Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” կանանց կտրամադրի անվճար MasterCard քարտեր Telcell-ն առաջարկում է “Արագ միացում” “տնային” ինտերնետի օպերատորներին Կառավարությունը հավանություն է տվել “Բանկերի մասին” օրենքի փոփոխություններին
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Արմեն Մելիքյանը նշել է, որ 2008թ. համեմատ 2009 թ-ին արձանագրվել է բորսայական շուկայում կորպորատիվ պարտատոմսերի զգալի աճ (շրջանառության ծավալը կազմել է 10.55 մլրդ դրամ` 2008թ. համեմատ ավելանալով 4.7 անգամ), շրջանառության 43%-ոց աճ է գրանցվել պետական պարտատոմսերի շուկայում (2.4 մլրդ դրամ), 2008թ. դեկտեմբերին գործարկված ռեպո գործարքներով շրջանառությունը բորսայի հարթակում հասել է 5 մլրդ դրամի:

«Ինչպես եւ նախորդ տարիներին, բորսայում ամենաթույլ ակտիվությունն ունեցել է բաժնետոմսերի շուկան, որտեղ 2009 թվականին կնքված գործարքների քանակը կազմել է 98 մլն դրամ` 2008թ. համեմատ կրճատվելով 63%-ով»,- ասել է Արմեն Մելիքյանը:

Նա ասել է, որ ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա արդյունքներով 2008թ. համեմատ կրճատվել է ընդամենը 1.7%-ով` կազմելով 53.1 մլրդ դրամ: Արմեն Մելիքյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շարունակական ազդեցության պայմաններում կապիտալիզացիայի գրեթե անփոփոխ մակարդակը վկայում է այն մասին, որ ճգնաժամը չի հանգեցրել անկման ֆոնդային բորսայում, այլ միայն դանդաղեցրել է դրա զարգացումը:

2009թ. բորսայում ցուցակվել են կորպորատիվ պարտատոմսերի 4 նոր թողարկումներ, ինչպես նաեւ կայացել է Հայաստանում առաջին IPO-ն:

Անդրադառնալով արտարժույթի բորսայական շուկային` Արմեն Մելիքյանն ասել է, որ այդ հարթակում առեւտրի ծավալը 2009 թվականին դրամային արտահայտությամբ կազմել է 372.93 մլրդ` 2008թ. համեմատ ավելանալով 10%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է մարտի ամսին դրամի արժեզրկմամբ: 

Խոսելով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի /ՀԿԴ/ գործունեության մասին` Արմեն Մելիքյանն ասել է, որ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը տարեվերջին կազմել է 156 430, որից 2540-ը 2009թ. ընթացքում բացված նոր հաշիվներ են, իսկ ՀԿԴ-ի միջոցով իրենց  արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը 2009թ. ավելացել է 370-ով` տարեվերջին կազմելով 1524: 

Անցյալ տարի ՀԿԴ-ն ակտիվ համագործակցել է ՀՀ կառավարության հետ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման բնագավառում, որին 2011թ. հունվարին անցման հետ բորսան կապում է բաժնետոմսերի շուկայի ակտիվացման հույսերը:

Պատասխանելով ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկայում պասիվության մասին հարցին` Արմեն Մելիքյանն ասել է, որ հիմնական պատճառներից մեկը թողարկողների կողմից տեղեկատվության տրամադրման ոչ բավարար մակարդակն է, ինչպես նաեւ հասարակության հետ թողարկողների թույլ կապը:

 

վերադառնալ
Դիտումների քանակը՝  551


Կարծիքներ
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 12.03.2010

USD 392.62 + 1.21
GBP 594.54 + 7.08
EUR 540.01 + 5.34
RUR 13.40 + 0.11