Նորություններ
«Ամերիաբանկը» խորհուրդ է տալիս պարտատոմսերի թողարկումները հետաձգել մինչեւ տարվա երկրորդ կեսը 26.01.2010
1
 / 
1

Երեւան /Մեդիամաքս/. Ներկայումս «Ամերիաբանկն» ունի պարտատոմսերի անդերրայթինգի վերաբերյալ երեք հաճախորդների հայտեր, սակայն, հաշվի առնելով ներդրողների եւ թողարկողների շահերի չհամընկնելը` բանկը խորհուրդ է տալիս թողարկումները հետաձգել մինչեւ 2010թ. երկրորդ կեսը:

Կարդացեք նաև.
IFC-ն թողարկել է տեղեկատու հիփոթեքային վարկավորման մասին ԱՄՀ. ՀՀ ֆինանսական համակարգն ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը “Ամերիաբանկում” կանխատեսում են դրամի սահուն արժեզրկում
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, խնդիրը կայանում է նրանում, որ արժեթղթերի եկամտաբերության նկատմամբ ներդրողների ակնկալիքները գերազանցում են հավանական թողարկողների առաջարկները:

Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ բանկը շարունակում է քննարկումները ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ հետ` վերջինիս կողմից ոչ ռեզիդենտ ներդրողների համար արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Պատասխանելով կապիտալի շուկայում բանկի ներդրումային ակտիվության մասին հարցին` Արտակ Հանեսյանն ասել է, որ «Ամերիաբանկը» հիմնականում ներդրումներ է կատարում պետական պարտատոմսերում, իսկ այս տարի մտադիր է մտնել արժեթղթերի միջազգային շուկա եւ ներդրումներ կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ֆոնդային շուկաների արտասահմանյան թողարկողների ինդեքսներում եւ կորպորատիվ արժեթղթերում:

«Ինչ վերաբերում է կորպորատիվ արժեթղթերի տեղական շուկային, ապա «Ամերիաբանկն» ունի ներդրումների ոչ մեծ ծավալ «ԻՄԷՔՍ Գրուպի» պարտատոմսերում, որոնց շուկա ստեղծելու գործառույթն իրականացվել է մեր կողմից»,- ասել է Արտակ Հանեսյանը:

Նրա խոսքերով, ներկայումս բանկի խոշոր հաճախորդների կողմից պահանջարկ ունեն այնպիսի ապրանքատեսակները, ինչպիսիք են միջոցների ներգրավումը արտաքին աղբյուրներից (corporate financing), միաձուլումների եւ կլանումների, ինչպես նաեւ ուղղակի ներդրումների գործարքները: «Սկսում է ակտիվանալ ակտիվների կառավարման պահանջարկը, այդ պատճառով մենք պատրաստվում ենք ներդնել կառուցվածքային ավանդների ծառայությունը, երբ ներդրման եկամտաբերությունը շաղկապված է նավթի ու ոսկու գների փոփոխմանը եւ Dow Jones ինդեքսին»,- ասել է Արտակ Հանեսյանը: Խոսելով բանկի կողմից կենսաթոշակային ակտիվների կառավարման համակարգի ներդրման մասին` նա ասել է, որ ներկայումս բանկն իրականացնում է փորձնական ծրագիր բանկի հետ փոխկապակցված ընկերության հետ` կենսաթոշակային ակտիվները ներդնելով պետական եւ արժեթղթերում:

վերադառնալ
Դիտումների քանակը՝  786


Կարծիքներ
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 11.03.2010

USD 391.41 + 1.47
GBP 587.47 + 6.50
EUR 534.67 + 5.09
RUR 13.29 + 0.17