

Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) «Ինեկոբանկին» տրամադրել է $ 700 հազարի դրամաշնորհ` ՀՀ գյուղական վայրերում միկրոֆինանսավորումն ավելացնելու նպատակով:
Վերջին նորություններ
Moody’s-ը անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկի» վարկանիշերը
Գյուղմթերքների գնաճն անսպասելի չէր, կարծում է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջին կիսամյակում եկամուտներն ավելացրել է 33,5%-ով
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ինեկոբանկի» մամուլի ծառայությունում, գրանտային միջոցներն ուղղվելու են բանկի մասնաճյուղերի բացման օժանդակությանը, միկրովարկավորման գործընթացում ռիսկերի կառավարման և գնահատման չափանիշների ներդրմանը և մասնագետների վերապատրաստմանը:
«Ֆինանսական ճգնաժամի պայմաններում միկրոֆինանսավորումը դարձավ մեր բանկի ամենակայուն ապրանքատեսակներից մեկը: IFC-ի այս նախաձեռնության շնորհիվ մենք մտադիր ենք զգալիորեն ավելացնել մեր միկրոֆինանսական ծառայությունների թափանցելիության աստիճանը»,- ասել է «Ինեկոբանկի» գլխավոր տնօրեն Ավետիս Բալոյանը:
«Մեր օժանդակությունը «Ինեկոբանկին» թույլ կտա առաջարկել բազմաթիվ միկրոֆինանսական ապրանքատեսակներ այն ձեռնարկատերերին, որոնք նախկինում դրա հնարավորությունը չեն ունեցել, եւ, այդպիսով, խթանել երկրի տնտեսական աճն ու կայուն զարգացումը»,- ասել է IFC-ի համաշխարհային ֆինանսական շուկաների գծով տնօրեն Ջորջինա Բեյքերը:
IFC-ին է պատկանում «Ինեկոբանկի» բաժնետոմսերի 10%-ը:




















