Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր


Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր

“Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն” հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կողմից տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ ձեռնարկատերերին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչը հատկապես արդիական է երկրի մարզերում և սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ սուբյեկտների համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը երաշխավորում է վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) մինչև 70%-ը, ինչը գումարային արտահայտությամբ պետք է չգերազանցի 10 միլիոն դրամը:

Վարկային երաշխավորությունները տրամադրվում են առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերն են Հայգյուղփոխբանկը, Անելիք բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը և Յունիբանկը:

Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը իրականացվում է միայն ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ

Գործադիր տնօրեն Իշխան Կարապետյան
Հասցե ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռախոս (10) 54 16 48, 56 37 14, 58 32 61
Ֆաքս (10) 54 16 42
Էլ. փոստ info@smednc.am
Վեբ. կայք http://www.smednc.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04