“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ: “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն սերտորեն համագործակցում է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի, Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի հետ: Կազմակերպությունը ստանում է ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի և ԱՄՆ Գյուղատնտեսության Դեպարտամենտի կողմից:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որը առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության անդամ/հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի սեփականատեր, մասնակից և շահառու:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող և գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաև այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 4 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ:
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ տարբեր մարզերի համայնքներում գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց, հետևյալ ոլորտներում`
անասնապահություն, անասնաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, պտղաբուծություն, խաղողագործություն, բուսաբուծություն, բանջարաբոստանային կուլտուրաների մշակություն, գյուղատնտեսական այլ գործունեություն:
Ագրոբիզնեսի վարկերը տրամադրվում են ՀՀ տարբեր մարզերի համայնքների ֆիզիկական և իրավաբանական անձանց հետևյալ ոլորտներում` կաթնամթերքի արտադրություն, գինու և պահածոների արտադրություն, ալրաղացներ, անասնակերի արտադրություն և կերերի պատրաստում, չորանոցներ և սառնարանային տնտեսություններ, գ/տ ոլորտում ծառայություններ մատուցող մեքենատրակտորային կայաններ, պարարտանյութի և թունաքիմիկատի առևտուր, այլ գործունեություններ:
ՓՄՁ վարկերը տրամադրվում են ՀՀ տարբեր մարզերի համայնքների ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող գործունեությամբ Հայաստանի մարզերում` մեծածախ և մանրածախ առևտրով, արտադրությամբ, ծառայությունների մատուցմամբ:
Ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայությունը մատուցվում է ՀՀ տարբեր մարզերի համայնքների ֆիզիկական և իրավաբանական անձանց գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորման ձեռք բերման նպատակով:
Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ |
Արմեն Գաբրիելյան |
Հասցե |
0018, Երևան, Քաջազնունու 18 |
Հեռախոս |
(10) 556086, 550831, 550741 |
Ֆաքս |
(10) 550784 |
Էլ. փոստ |
fca@fca.am |
Վեբ. կայք |
http://www.fca.am |













Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



