Նաիրի Ինշուրանս


Նաիրի Ինշուրանս

“Նաիրի Ինշուրանս” Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 3-ին` նույն թվականի նոյեմբերին ընդունված “Ապահովագրության մասին” ՀՀ օրենքից անմիջապես հետո: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997թ. ապրիլի 15-ից, երբ լիցենզավորվել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից:

"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ՍՊԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 28-ին` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 98 Ա որոշմամբ:

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն` ոչ կյանքի ապահովագրության 12 դասերով: Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղեր Վանաձոր և Տավուշ քաղաքներում, սակայն գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայություններ է մատուցում երկրի գրեթե ողջ տարածքում:

Առաջիկա ամիսներին Ընկերությունը պատրաստվում է մասնաճյուղեր բացել Կապան, Գյումրի և Ստեփանակերտ քաղաքներում:

Ընկերությունը գործում է ոչ կյանքի ապահովագրության ոլորտում եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ ծառայությունները.

- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
- առողջության ապահովագրություն,
- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
- երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները,
- փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն,
- հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
- գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն,
- ցամաքային տրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- երաշխիքի տրամադրում,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- աակցության ապահովագրություն:

“Նաիրի Ինշուրանս” Ապահովագրական ՍՊԸ-ի ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են հետևյալ միջազգային վերաապահովագրական ընկերություններում` SCOR, Hannover Re, Ինգոստրախ, Ace European Group Limited.

“Նաիրի Ինշուրանս” Ապահովագրական ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 500 մլն. դրամ:

Գործադիր տնօրենի ժ.պ. Գոռ Խաչատրյան
Հասցե 0002 Երեւան, Պուշկինի 50, բն.1
Հեռախոս (10) 53-94-57
Ֆաքս (10) 53-10-49
Էլ. փոստ nairi@nairi-insurance.am
Վեբ. կայք http://www.nairi-insurance.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04