“ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել և լիցենզավորվել է 25.12.2007 թվականին:
“ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում և ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` “ԳՐԱՆԴ” Ապահովագրական ընկերության հիման վրա:
“ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է “Միկա Լիմիթեդ” Ընկերությունը:
“ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ն համագործակցում է այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են` “Արմավիա” ավիաընկերությունը, “Միկա Լիմիթեդ” Ընկերությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ-ն, “Ինթերնեյշնլ Մասիս Տոբակ” ՍՊԸ-ն, իսկ բանկային ոլորտում` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ, “Առէկսիմբանկ” ՓԲԸ-ն, “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն, “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ն, “Ինեկոբանկ” ՓԲԸ-ն, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն, “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն, “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն, “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ-ն, “Պրոմեթեյ բանկ” ՍՊԸ-ն և այլն:
Ընկերության մուտքն ապահովագրական շուկա նպատակաուղղված է եղել /և մնում է այդպիսին/ ավիացիոն հնարավոր ռիսկերի ապահովագրության իրականացմանը: ՀՀ-ում ավիացիայի դերն ու նշանակությունը առավել է կարևորվում` պայմանավորված հանրապետության աշխարհաքաղաքական բավականին բարդ տեղակայվածությամբ: Տվյալ պարագայում Ընկերությունը հնարավոր առավելագույն պատասխանատվության զգացողությամբ ստանձնում և իրականացնում է ընկերության գերակայությունը հանդիսացող` ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը, և հիմնական գործընկերն այս ոլորտում հանդիսանում է ազգային ավիափոխադրող “Արմավիա” ավիաընկերությունը:
Համաձայն 2008 թվականի տվյալների, “ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ն հավաքագրել է 1.460.337.466,00 ՀՀ դրամ ապահովագրավճար` ապահովելով իր առաջատար դիրքը (2-րդ տեղ) 2008թ-ի ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 11 կազմակերպությունների միջև:
“ԱՅ ԷՍ ՋԻ” Ապահովագրական ՍՊԸ-ն գործում է ոչ կյանքի ապահովագրության ոլորտում և առաջարկում է ապահովագրական հետևյալ ծառայությունները`
- Ավիացիոն ապահովագրություն
- Ավտոմեքենայի (նաև այլ ցամաքային փոխադրամիջոցների) և այն օգտագործելուց բխող պատասխանատվության ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Փոխադրվող գույքի (նաև բեռների) ապահովագրություն
- Արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն (աջակցության ապահովագրություն)
- Ընդհանուր պատասխանատվության (նաև մանսագիտական) ապահովագրություն
- Ֆինանսական վնասների ապահովագրություն
- Երաշխիքի տրամադրում
Կազմակերպության ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են Անգլիական Լլոյդս շուկայի անդամ հանդիսացող, ինչպես նաև միջազգային բարձր հուսալիության վարկանիշ ունեցող վերաապահովագրական ընկերություններում, ինչպիսիք են` New Hampshire per AIG Europe (UK) Ltd, Generali IARD, Aspen Insurance UK Limited, Catlin Insurance Company (UK) Ltd., Munchener Ruckversicherungs-Gesellschaff, International Insurance Company of Hannover Ltd. Tokio, Allianz Global Corporate and Speciality AG և այլն: Վերաապահովագրող կազմակերպությունների հուսալիության վարկանշումը կատարվել է S&P, AM Best, Fitch և այլ միջազգայնորեն ընդունելի վարկանշող կազմակերպությունների կողմից, որը հետևաբար ընդունելի է համարվում նաև ՀՀ ԿԲ-ի համար:
Այս տարվա ընթացքում նախատեսվում են իրականացնել լայնածավալ աշխատանքներ` ապահովագրական նոր, հանրությանը մատչելի և շահավետ ապահովագրական ապրանքատեսակներ մշակելու, ինչպես նաև նոր հաճախորդներ գրավելու ուղղությամբ:
Գործադիր տնօրեն |
Հովհաննես Գալստյան |
Հասցե |
ՀՀ, Երևան, Բելյակովի փողոց, շենք 5, թիվ 4 գրասենյակ |
Հեռախոս |
(10) 56 03 92, 54 68 60 |
Ֆաքս |
(10) 56 03 92 |
Էլ. փոստ |
isg@isg.am |
Վեբ. կայք |
http://www.isg.am |













Գործադիր տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



