Երեւանի ֆինանսական ակադեմիա


Երեւանի ֆինանսական ակադեմիա

Հիմնադրվել է 1990 թվականին: Անցել է պետական հավատարմագրում 2001թ. (արտոնագիր N 025 16.10.2000թ. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.)

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Ակադեմիայի կառույցում գործում են`

- Բանկային-տնտեսագիտական ինստիտուտը
- Բազային քոլեջը
- Ավագ դպրոցը

Գործում են հետևյալ մասնագիտությունները`

Ֆինանսներ և վարկ
(մասնագիտացում` ֆինանսներ, միջազգային ֆինանսներ, ֆինանսական մենեջմենթ, բանկային գործ, մաքսային գործ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում)

Հաշվապահական հաշվառում և աուդիտ
(մասնագիտացում` բանկային հաշվառում և աուդիտ, հարկեր և հարկագրում)

Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում
(մասնագիտացում` անշարժ գույքի գնահատում )

Ուսման տևողությունը չորս տարի է:

Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար , որոնք ցանկանում են ստանալ երկրորդ մասնագիտական կրթություն, ուսման տևողությունը սահմանվում է երկու տարի:

Մինչև այժմ Ակադեմիան տվել է շուրջ 1420 շրջանավարտ, որից 83% աշխատում են հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, բանկային և հարկային համակարգերում:

Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան իրականացվում է հանրապետության առաջատար բանկերում (Հայէկոնոմբանկ, Յունիբանկ, Արդշինինվեստբանկ, ԲՏԱ Բանկ), հարկային և ֆինանսական կառույցներում:

ՈՒսուցումը կատարվում է առկա և հեռակա:

Ակադեմիայում գործող բազային քոլեջ ընդունվում են հանրակրթական միջնակարգ ուսուցման հենքի վրա հարցազրույցով: Առաջադեմ շրջանավարտները , ստանալով կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ որակավորումը, ուսումը կարող են շարունակել ակադեմիայի համակարգում ցանկացած մասնագիտությամբ:

Գործում է նաև նախապատրաստական բաժանմունք աբիտուրենտների համար, որոնք հետագայում կարող են ընդունվել ակադեմիայի ցանկացած բաժին առանց ընդունելության քննություններ հանձնելու:

Ակադեմիայի կառույցում գործում է նաև ավագ դպրոց , որի շրջանավարտները, ստանալով ատեստատ, կարող են ուսուցումը շարունակել ակադեմիայում:

Ֆինանսական Ակադեմիայում գործում է վերոհիշյալ մասնագիտությունների գծով միակ հավատարմագրված մագիստրատուրան: 2006թ.-ից սկսել է գործել նաև ասպիրանտուրան:

Մագիստրատուրայում կարող են սովորել ոչ միայն շրջանավարտները, այլև բակալավրի աստիճան ունեցող այլ բուհերի շրջանավարտներ:

Ուսման տևողությունը երկու տարի է:

Ակադեմիայում գործում է գիտական խորհուրդ, ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն:

Կազմակերպվում են ամենամյա ավանդական գիտաժողովներ նվիրված ազգային տնտեսության հիմնահարցերին: Ակադեմիան հրատարակում է, ինչպես նաեւ հովանավորում է մասնագիտական դասագրքերի , ուսումնա-մեթոդական ձեռնարկների տպագրումը:

Գործում է գրադարան 6000 կտոր մասնագիտական գրականությամբ:

Ակադեմիան ուշադրություն է դարձնում ուսանողների համակարգչային և լեզվական պատրաստվածությանը, “Ֆուջի” մասնագիտացված քոլեջի հետ համատեղ գործում է Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոն: Բացի հիմնական օտար լեզվից, ուսանողների ընտրությամբ կատարվում է լրացուցիչ երկու օտար լեզուների անվճար ուսուցում (ֆրանսերեն և իսպաներեն ): Գործում է նաև համակարգչային կենտրոն: Հրատարակվում է “Ֆինանսիստ” ուսանողական լրագիր:

Ռեկտոր Էդուարդ Գասպարյան
Հասցե Հասցե 0009, Երևան, Պուշկինի 25/3
Հեռախոս (10) 53 43 96, 53 91 48
Ֆաքս (10) 53 91 48
Էլ. փոստ adm@npc.am
Վեբ. կայք http://www.finacademy.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04