“Այ Էյ Բի Սենթր” ՓԲԸ հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին:
2002 թվականից Այ Էյ Բի կենտրոնը ACCA-ի (Association of Chartered Certified Accountants) կողմից ճանաչվել է որպես Գրանցված մասնագիտացված ուսուցում առաջարկող կառույց: 2003 թ. մայիսից Այ Էյ Բի կենտրոնը արժանացել է ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայության (ԳԽԾ) հավատարմագրին: 2008թ. հունվարին արժանացել է ACCA Ուսուցման Ոսկե Համագործակից կոչմանը: 2008թ. մարտից Այ Էյ Բի կենտրոնին շնորհվել է Հայաստանում ACCA համակարգչային քննությունների անցկացման արտոնագիր:
Այ Էյ Բի կենտրոնն առաջարկում է վերապատրաստման և խորհրդատվական մի շարք ծառայություններ ֆինանսական և գործարար ոլորտի կազմակերպություններին Հայաստանում և Վրաստանում: Կենտրոնի ղեկավարները հանդիսանում են ACCA անդամի որակավորում ստացած մասնագետներ, իսկ դասավանդող անձնակազմում յուրաքանչյուրն իր ոլորտի բարձրորակ և փորձառու մասնագետ է:
Այ Էյ Բի կենտրոնի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում` Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստանը, PricewaterhouseCoopers-ը Հայաստանում և Վրաստանում, Էրնստ ընդ Յանգը, K-Telecom-ը, Էյչ Էս Բի Սի Հայաստան Բանկը, Կասկադ Կապիտալ Հոլդինգը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Սթար Դիվայդը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Այ-Այ-Ջի-ն, Բիբլոս բանկը, ԳաֆԷսճեան թանգարան հիմնադրամը և ՀՀ կենտրոնական բանկը:
ACCA դասընթացներ
Այ Էյ Բի կենտրոնը մատուցում է նախապատրաստական դասընթացներ ACCA բոլոր առարկաների համար: Այ Էյ Բի կենտրոնի մասնագետների կողմից մշակված այս ծրագրերը օգնում են ուսանողներին զարգացնելու վերլուծական և խնդիրների լուծման հմտությունները: Ծրագրի շրջանակներում դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ` 3 ժամ տեւողությամբ /ընդամենը 50 դասաժամ/` քննական շաբաթին նախորդող 10 շաբաթների ընթացքում: Հունիսի քննական սեսիայի դասընթացը սկսվում է մարտի վերջին, իսկ դեկտեմբերյան սեսիայի դասընթացը` սեպտեմբերի վերջին:
Ծրագրով նախատեսվում են երեկոյան դասեր Հայաստանում բնակվող ուսանողների համար, ինչպես նաև ճկուն գրաֆիկով դասընթացներ` կազմված արտերկրյա ուսանողների համար:
Ֆինանսական և հաշվապահական դասընթացներ
“Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտներ” (ՄՖՀՍ)ֆինանսական ոլորտի դսասընթացը կազմված է երկու առանձին մասերից:
“ՄՖՀՍ սինոպսիս” դասընթացն ընդհանուր տեղեկություն է առաջարկում ՄՖՀՍ ստանդարտների վերաբերյալ` ներկայացնելով յուրաքանչյուր ստանդարտի հիմնական հասկացությունները:
“ՄՖՀՍ կիրառման ուղեցույց” դասընթացը դիտարկում է յուրաքանչյուր ՄՖՀՍ ստանդարտի պրակտիկ կիրառության խնդիրները և նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է մանրամասն իմանալ յուրաքանչյուր ստանդարտի պրակտիկ կիրառությունը:
“Հաշվապահություն սկսնակների համար” դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվատարության եւ ֆինանսների ոլորտում, ինչպես նաև սկսնակ հաշվապահների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահության և ֆինանսների սկզբունքներին եւ ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:
“Հայկական ծրագիրը”` հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց է սկսնակ կամ գործող հաշվապահների համար:
“Ֆինանսներ ոչ ֆինանսական մասնագիտությամբ մենեջերների համար” դասընթացը գործնական ուղղվածությամբ դասընթաց է, որն արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր կցանկանային օգտագործել ֆինանսական տեղեկատվությունը առավել արդյունավետ մենեջմենթի և որոշումների կայացման նպատակով: Մասնակիցները կճանաչեն ֆինանսական հաշվետվությունների օրինական ձևերը, կուսումնասիրեն ծախսերի և կառավարման հաշվապահության հիմնական հասկացությունները, ինչպես նաև ֆինանսական կանխատեսումների, պլանավորման և աշխատանքի կառավարման տեխնիկան:
“Հարկային սեմինարները” կազմակերպվում են որոշակի պարբերականությամբ: Այս սեմինարները յուրովի հնարավորություն են ընձեռում մասնակիցներին իրենց մտահոգող պարզաբանումները ստանալու և ՀՀ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները քննարկելու իրավասու մասնագետների հետ:
Անգլերեն լեզվի դասընթացներ
- Ընդհանուր անգլերեն (զրոյականից մինչև խորացված իմացություն)
- Բիզնես անգլերեն (տարրականից մինչև խորացված իմացություն)
- Միջազգային քննությունների նախապատրաստում (IELTS, BEC, ICFE, ILEC, CGES)
Լեզվին հարակից կարճաժամկետ դասընթացներ
- Համոզիչ պրեզենտացիաներ
- Գործարար նամակագրություն
- Հարցազրույցի հմտություններ
- Ճիշտ անգլերեն հեռախոսով
Կառավարման ոլորտի դասընթացներ
Փաստաթղթերի կառավարում և արխիվացում
Այս դասընթացը ծանոթացնում է փաստաթղթերի կառավարման միջազգային ստանդարտին և ներառում է փաստաթղթերի կառավարման համակարգի մշակման, պահպանման և իրականացման հարցեր: Դասընթացի ավարտին շահագրգիռ կազմակերպությունները կարող են ստանալ խորհրդատվություն փաստաթղթերի կառավարման համակարգի մշակման և ներդրման վերաբերյալ` ըստ տվյալ կազմակերպության յուրահատուկ պահանջների:
Բանակցելու կարողություն և վեճերի կառավարում
Դասընթացի նպատակն է մասնակիցներին առաջարկել միջոցներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են փոխհամաձայնության հասնելու, արդյունավետ հարաբերություններն ամրապնդելու, տարբեր վարքագծերի նկատմամբ ճկունություն զարգացնելու և վեճերում զգացմունքները կառավարելու համար:
Ստեղծագործ մոտեցումը բիզնեսի կառավարման գործում
Ժամանակակից բիզնեսում կարևորվում են նորարական մտածելակերպը և աշխատանքի արդյունավետությունը: Այս դասընթացը խրախուսում է մասնակիցներին սովորել ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը` նոր և բացառիկ լուծումներ գտնելու և գաղափարները պրակտիկ նախաձեռնությունների վերածելու նպատակով:
Անհատների և թիմերի խրախուսում
Այս դասընթացը մասնակիցներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է խրախուսել և ոգևորել անտարբեր մարդկանց` ստեղծելով և պահելով պիտանելիության զգացումը, և պահպանել խրախուսանքը լարվածության պահերին:
Արդյունավետ թիմերի ստեղծում
Դասընթացն առաջարկում է արդյունավետ թիմերի կառուցման և կառավարման հմտություններ: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան հավասարակշռել անձնական և թիմային առաջադրանքների կարիքները, ստեղծել դրական մթնոլորտ թիմային աշխատանքի համար և խթանել համագործակցությունը թիմում:
Ժամանակի կառավարում և առաջադրանքների հանձնարարում
Այսօրվա բիզնես աշխարհում հանձնարարման և ժամանակի կառավարման հմտություններին տիրապետելը կարևոր է հաջողության հասնելու համար: Այս դասընթացի մասնակիցները կիմանան ավելին ժամանակի կառավարման և անձնական խթանման մասին, արդյունավետ հանձնարարմանը խոչընդոտող արգելքների հաղթահարման և մարդկանց կարողությունների բացահայտման մասին:
Տնօրեն |
Արաքսյա Մելքոնյան |
Հասցե |
Ագաթանգեղոսի 2 Ա, Երևան 0023, ՀՀ |
Հեռախոս |
(10) 54 46 80 |
Հեռախոս |
(10) 54 23 11 |
Էլ. փոստ |
iab@arminco.com |
Վեբ. կայք |
http://www.iabcentre.com |













Տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



