Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ


Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի հիման վրա:

Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 22 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:

Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 2 միլիոն դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 1 միլիոն դրամ:

Հիմնադրամը երաշխավորում է ավանդները իր միջոցների հաշվին, որոնք գոյանում են բոլոր բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական երաշխիքային վճարներից:

Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:

Տնօրեն Հերմինե Հարությունյան
Հասցե ք. Երեւան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս (10) 58 35 14
Էլ. փոստ adgf@cba.am
Վեբ. կայք http://www.adgf.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04