Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 64 լիցենզիա` տրված 31.10.96 թ.:
Բանկը հիմնադրվել է 1923 թվականին` խնայողությունների ներգրավման եւ բնակչության լայն շերտերին սպառողական վարկերի տրամադրման նպատակով: Մինչեւ 1993 թվականը բանկը մտնում էր ԽՍՀՄ Պետական Խնայողական Բանկի կազմի մեջ, այնուհետեւ սկսեց գործել որպես Հայաստանի մասնագիտացված Խնայողական Բանկ:
2001 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական Հայխնայբանկի” սեփականաշնորհման մասին` ARCH Limited կոնսորցիումին (Բահամյան կղզիներ) եւ Mika Armenia Trading-ին ուղիղ վաճառքի ձեւով: 2003 թվականի սկզբին բաժնետոմսերի ողջ փաթեթը անցավ Mika Armenia Trading-ին: 2004 թվականի մարտին ռուսաստանյան “Վնեշտորգբանկը” ձեռք բերեց Հայխնայբանկի” բաժնետոմսերի 70%-ը:
2006 թվականի հունիսի 20-ին "Հայխնայբանկը" վերանվանվել է "ՎՏԲ-Հայաստան Բանկի":
2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն "Mika Armenia Trading" LTD կազմակերպությունից ձեռք բերեց 30% հանած մեկ բաժնետոմս եւ դարձավ իր դուստր բանկի` “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր:
Fittch Rating միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2006թ. Հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB վարկանիշ “Կայուն” կանխատեսմամբ, 2007թ. Հոկտեմբերի 26-ին Fitch Rating-ը ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB “Positive” վարկանիշ, իսկ 2008թ. հուլիսի 9-ին բանկին շնորհել է BB+ “Stable” վարկանիշ :
Բանկը Visa International միջազգային վճարա-հաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ է:
Բանկն ունի 78 մասնաճյուղ, որոնցից 31-ը Երեւանում, մնացածը` Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը սպասարկում է 236.951 հաճախորդների, այդ թվում` 231.524 ֆիզիկական եւ 5.067իրավաբանական անձանց: Բանկի աշխատակիցների թիվը` 848 մարդ:
2010 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 25 819 644 հազ. դրամ, ակտիվներ` 125 572 334 հազ. դրամ, պարտավորություններ` 99 752 690 հազ. դրամ:
Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ |
Վալերի Օվսյաննիկով |
Հասցե |
0010, Երեւան, Նալբանդյան 46 |
Հեռախոս |
(10) 87-87 |
Ֆաքս |
(10) 56 55 78 |
Էլ. փոստ |
headoffice@vtb.am |
Վեբ. կայք |
http://www.vtb.am |













Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



