ՊրոԿրեդիտ Բանկ


ՊրոԿրեդիտ Բանկ
Թարմացված է. 19.04.2010

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2008թ. փետրվարի 5–ին (Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիա` տրված 2007թ. դեկտեմբերի 7-ին): Այն հանդիսանում է Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը։ ՊրոԿրեդիտ Բանկի գործունեության մեկ այլ կարևոր ուղղություներից է՝ նպաստել խնայողության մշակույթի ձևավորմանը հասարակության մեջ՝ սկսելով նույնիսկ փոքր գումարներից։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության` Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ–ի (ProCredit Holding AG) կողմից:

ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝

«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) - 68.46% բաժնեմասով,

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով,

«Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության, Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի, VISA միջազգային վճարային համակարգի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ։ Բանկը նաև համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի հետ։

2010թ. հունիսի 30-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմել է 253 մարդ:

Ֆինանսական տվյալները 2010թ. մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5,734,865 հազ. դրամ, ակտիվներ` 19,432,385 հազ. դրամ, պարտավորություններ` 13,697,520 հազ. դրամ:

Գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդ
Հասցե ՀՀ, Երևան 0009, Տերյան փ. 105/1, տարածք 11, “Ցիտադել” բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս (10) 51 48 60
Ֆաքս (10) 51 48 53
Էլ. փոստ info@procreditbank.am
Վեբ. կայք http://www.procreditbank.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04