Հիմնադրվել է 1993 թվականին որպես “Հյուսիս-հայկական” փայատիրական բանկ: 1997 թվականին վերակազմավորվել է “Կոնվերս բանկ” Փակ Բաժնետիրական Ընկերության:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 57 լիցենզիա:
Բանկը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ բաժնետեր, Հայաստանի բանկերի միության անդամ, SWIFT համակարգի անդամ, Արցախբանկ՚ ՍՊԸ բաժնետեր,"Կոնվերսինկասացիա" ՍՊԸ-ի բաժնետեր, ՀՀ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ ԿԲ պաշտոնական գործակալ` ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար, “ArCa” վճարային համակարգի անդամ, "Visa International" միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, Հայաստանում American Express քարտերի տարածման միակ գործակալը, արագ փոխանցումների մի շարք համակարգերի մասնակից է (MIGOM, CONTACT, LEADER, INTEREXPRESS, Blizko, Allure, Золотая Корона, MoneyGram, Bystraya Pochta):
Բանկը մասնակցում է Համաշխարհային բանկ /Ձեռնարկությունների զարգացման ծրագիր,
Գյուղատնտեսության զարգացման վարկային ծրագիր /ԳԲԱԾ/, Զարգացման միջազգային ընկերակցություն /Գյուղական ձեռնարկատիրության և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման/,
ԱՄՆ Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա /Ջրից դեպի շուկա վարկային ծրագիր/, Գերմանա-հայկական հիմնադրամ /Միկրո և փոքր ձեռնարկությունների վարկային ծրագիր,Փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ծրագիր/:
Բանկն ունի 25 մասնաճյուղ, որոնցից 10-ը` Երեւանում, 15-ը` Հայաստանի մարզերում:
Բանկը սպասարկում է մոտ 95 հազար հաճախորդների:
Բանկի բաժնետերերն են. “Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս” ԷԼԷԼՍԻ (նախագահ` Էդուարդո Էրնեկյան) (95%), Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի ի դեմս`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի (ղեկավար` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց Կաթողիկոս) (5%):
2010 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 12 638 208 հազ. դրամ, ակտիվներ` 80 037 106 հազ. դրամ, պարտավորություններ` 67 398 898 հազ. դրամ:
Գործադիր տնօրեն |
Տիգրան Դավթյան |
Հասցե |
0010, Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1 |
Հեռախոս |
(10) 51 12 00, 51 12 11 |
Ֆաքս |
(10) 51 12 12 |
Էլ. փոստ |
post@conversebank.am |
Վեբ. կայք |
http://www.conversebank.am |













Գործադիր տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



