Անելիք Բանկ


Անելիք Բանկ

“Անելիք Բանկը” հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996 թվականից “Անելիք” փայատիրական կոմերցիոն բանկը գրանցվել է եւ գործում է որպես "Անելիք Բանկ":

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 9 լիցենզիա:

Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, “ArCa” ՓԲԸ բաժնետեր, MasterCard համակարգի անդամ:

Բանկն ունի 10 մասնաճյուղեր, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում եւ Վանաձորում:

2003 թվականի դեկտեմբերի 11-ից Մոսկվայում գործում է “Անելիք Ռու” Կոմերցիոն Բանկ ՍՊԸ-ն:

2009 թ. հուլիսին լիբանանյան Credit Bank-ը ձեռք բերեց “Անելիք Բանկի” բաժնետոմսերի 51%-ը: Նախկինում “Անելիք Բանկի” բաժնետերերը 4 ֆիզիկական անձինք էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ 25% բաժնետոմս: Գործարքից հետո նրանցից յուրաքանչյուրին պատկանում է բանկի բաժնետոմսերի 12.25%-ը:

2010 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 15 388 202 հազ. դրամ, ակտիվներ` 50 119 486 հազ. դրամ, պարտավորություններ` 34 731 284 հազ. դրամ:

Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյան
Հասցե 0033, Երեւան, Մարշալ Բաղրամյանի պող. 75
Հեռախոս (10) 22 87 17, 22 87 44
Ֆաքս (10) 22 65 81
Էլ. փոստ anelik@anelik.am
Վեբ. կայք http://www.anelik.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04