Հիմնադրվել է 1990 թվականին, մինչեւ 1996 թվականը գործել է որպես “Վերականգնման եւ Զարգացման Բանկ”:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 14 լիցենզիա` տրված 01.10.1991թ.:
Զարգացման Հայկական Բանկը մասնակցել է մի շարք միջազգային ֆինանսական ծրագրերի. Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրին (1997-2001), ամերիկյան “Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ” Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը (1999-2002թթ.), Համաշխարհային Բանկի եւ գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների եւ վերամշակող արտադրությունների վարկավորումը (2000-2003թթ.): Բանկը հանդիսանում է "Master Card International" միջազգային վճարային համակարգի անդամ, “Anelik”, “Contact”, “Быстрая почта”, “MoneyGram” եւ SWIFT համակարգերի անդամ:
Բանկը հանդիսանում է կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկայում դիլեր, միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ է:
Բանկը սպասարկում է ավելի քան 5900 հաճախորդների, որոնցից 82%-ը ֆիզիկական, 18%-ը` իրավաբանական անձինք են:
Բանկն ունի մեկ մասնաճյուղ Երեւանի` Ավան համայնքում
Բանկի աշխատակիցների թիվը` 106:
Բանկն ունի թվով 75 բաժնետեր:
Բանկի բաժնետոմսերի նշանակալից սեփականատերեր են հանդիսանում.
Ռուբեն Հայրապետյան - 19.981%
Արայիկ Մեխակյան - 16,88%
Գրիգոր Տերմենջյան - 16,03%
2010 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 6 395 041 հազ. դրամ, ակտիվները` 23 539 551 հազ. դրամ, պարտավորությունները` 17 144 510 հազ. դրամ:
Խորհրդի նախագահ |
Արմեն Մինասյան |
Վարչության նախագահ |
Կարեն Սարգսյան |
Հասցե |
0015. Երեւան, Պարոնյանի 21/1 |
Հեռախոս |
(10) 59 14 00 |
Ֆաքս |
(10) 59 14 05 |
Էլ. փոստ |
info@armdb.com |
Վեբ. կայք |
http://www.armdb.com |













Խորհրդի նախագահ
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



