Հայէկոնոմբանկ


Հայէկոնոմբանկ
Թարմացված է. 27.04.2010

ՀայԷկոնոմԲանկը /նախկին ԽՍՀՄ "Բնակսոցբանկի" հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:

1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվել է արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս "Սիլ Կոնցերնի" հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Ներկայումս, Բանկը նշանակալի մասնակցություն ունի "Սիլ Ինշուրանս" ՓԲԸ-ի և "Էկոնոմինկասացիա" ԴՓԲԸ-ի բաժնեմասերում:

Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC, Համաշխարհային Բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացմում" ծրագրին:

Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIKL, LEADER, BLIZKO և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:

Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Բանկը հանդիասանում է ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):

2007թ. Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների:

2008թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է "BB+" վարկային վարկանիշը` " հնարավոր բարձրացում" կանխատեսմամբ:

Այսօր ՀայԷկոնոմԲանկն ունի 34 մասնաճյուղ, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 16-ը` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:

Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.09.2009թ. դրությամբ կազմում է ավելի քան 72.8 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:

30.09.2009թ. դրությամբ բանկն ունի 1419 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 17 բաժնետեր (36.9%), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):

Բանկի աշխատակիցների թիվը` 688 մարդ (առ 30.09.09):

31.03.2010թ. դրությամբ ՀայԷկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմել են 8 181 012 հազ. դրամ, ակտիվները` 46 664 565 հազ. դրամ, պարտավորությունները` 38 483 553 հազ. դրամ:

Գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյան
Հասցե 0002, Երեւան, Ամիրյան 23/1
Հեռախոս (10) 53 20 07, 86 86
Էլ. փոստ bank@aeb.am
Վեբ. կայք http://www.aeb.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04