Արդշինինվեստբանկ


Արդշինինվեստբանկ

Հիմնադրվել է 2002 թվականին դեկտեմբերին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 83 լիցենզիա` տրված 25.02.03-ին:

2003 թվականին “Արդշինինվեստբանկը” գնել է “Արդշինբանկ” ԲԲԸ եւ “Հայագրոբանկ” ՓԲԸ ակտիվների եւ պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին:

Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինինվեստբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Հայաստանում MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է:

Բանկն ունի 55 մասնաճյուղ, որոնցից 13-ը` Երեւանում, 36-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 6-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում:

Բանկը սպասարկում է գրեթե 95 հազար հաճախորդների:

Բանկի աշխատակիցների թիվը` ավելի քան 1000 մարդ:

Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

2010 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 27 286 462 հազ. դրամ, ակտիվներ` 118 117 886 հազ. դրամ, պարտավորություններ` 90 831 424 հազ. դրամ.:

Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյան
Հասցե 0015, Երեւան, Գրիգոր Լուսավորչի 13 (գլխ. գրասենյակ)
Հեռախոս (10) 54 04 04
Ֆաքս (10) 56 74 86
Էլ. փոստ office@ashib.am
Վեբ. կայք http://www.ashib.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04